Մոսկվան, Բրյուսելը, Վաշինտոնը, միջքազգային սուբյեկտներից, երկրներից ոչ մեկը պատրաստ չէ ճանաչել Ղարաբաղի Անկախությունը և ոչ մեկն էլ պարտաստ չէ Ղարաբաղը ճանաչել որպես Հայաստանի մասին, այսինքն նրանք ըստ էության գուցե այլաբանորեն, դիվանագետորեն և երբեմն նույնիսկ այս մասին ասել են և այս փաստի հետ պետք է առերոսվենք։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությունում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան։
Նա նշեց, որ մոտեցումների տարբերություններ կան։ «Այդ երկրների մեջ եղել է հայտարարություններ, որ ասել են, որ ըստ էության միջազգային առումով ԼՂ–ն Ադրեբջանի մաս է, դրանք հրապարակային են եղել»։
Անդրաառնալով Փելեսի այցին, նա նշեց, որ ԱՄՆ պաշտոնյաները Հայաստան չեն եել, որևէ մեկին ընդդեմ և Փելոսին ԱՄՆ ամենաբարձ պաշտոնյան է, որը այցել է Հայաստանին։ «Բայց չէի ուի այցին հակառուսական կոնտեքստ տանք, քանի որ այդ այցը հակառուսական չի եել, այլ հայ–ամերիկյան հարաբերություններին ուղղված քայլ և պետք չէ թերագնահատել այդ այցը»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ դեռևս 44-օրյա պատերազմի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արցախի ինքնորոշումը ստորադասել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Պատերազմից հետո էլ նա հայտարարեց, որ անգամ Հայաստանը չի ճանաչել ԼՂ անկախությունը։