Գլոբալ նորարարական ֆորումի շրջանակներում լրագրողների հետ զրույցում գործարար Ռուբեն Վարդանյանը Արցախի անվտանգությունն ապահովելու համար միավարվելու կոչ հնչեցրեց:
«Եկեք հասկանանք՝ ինչ է լինելու մեկ-երկու տարի հետո, հասկանանք՝ ինչպես ենք լուծելու տնտեսական զարգացման ծրագրի հարցերը, իհարկե տարբեր ոլորտներ կան և այդ ոլորտներն իրականացնելու հնարավորություն կա»,- ասաց Վարդանյանը՝ նշելով, որ իրենն այն մարդիկ են, որոնք իր նման որոշել են, որ կարևորն Արցախի ապագան է, նրանք, ովքեր իր պես որոշել են դառնալ Արցախի զինվորը՝ պայքարելու նրա ապագայի, անվտանգության համար:
Հիշեցնենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է իր կողմից կայացված կարևոր որոշման մասին, ըստ որի Ռուբեն Վարդանյանին առաջարկել է ստանձնել Արցախի պետնախարարի պաշտոնը։