Սոցիալական ձեռնարկատեր Ռուբեն Վարդանյանը հանդիպել է Արցախի «Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամի երիտասարդ մասնագետներին: Այս մասին նա հայտնել է Facebook-յան իր էջում։
«Նորից տեսա այն ուժը, կամքը, որն ունեն մեր արցախցիները: Նրանց գլխավոր հարցը՝ ինչո՞վ կարող ենք օգտակար լինել, և պատրաստակամությունը՝ ամեն կերպ օգնելու երկիրը ոտքի կանգնեցնել, ինձ միայն ոգևորում է:
Իմ պատասխանն է՝ մենք պատրաստ ենք Արցախ բերել լավագույն մասնագետներին, բայց դուք պետք է բաց լինեք ընդունելու նորը, առաջադեմը, որի շնորհիվ հնարավոր կլինի վստահ առաջ գնալ, զարգանալ ու դիմակայել տեղեկատվական պատերազմներին»,-նշել է գործարարը։
Հիշեցնենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է իր կողմից կայացված կարևոր որոշման մասին, ըստ որի Ռուբեն Վարդանյանին առաջարկել է ստանձնել Արցախի պետնախարարի պաշտոնը։