Արցախը Հայաստանից անջատ դիտարկելը սխալ է։ Այս տեսանկյունից համազգային ողջ ներուժը պետք է միավորենք, միանսական դարձնենք, որպեսզի կարողանանք այս դժվարին մարտահրավերները հաղթահարենք։ Այս մասին այսօր «Արարատյան ալյանս» համաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Պետք է ռազմավարական մտածողություն ունենաք, որպեսզի տարածաշրջանային և համաշխարհային այս ցնցումները անդառնալի հետք չթողնեն մեր երկարաժամկետ պլանների վրա»,-նշել է Բեգլարյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ արտաքին հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը որոշ ժամանակ առաջ հայտարարել էր. «ՀՀ-ն Արցախում որևէ ներգրավվածություն չունի, իսկ Արցախի անվտանգության ապահովումը տրված է ռուս խաղաղապահներին։ ՀՀ-ն այլևս չունի ռեսուրս՝ Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու։ Այս պահին մեր խնդիրն է անել ամեն ինչ, որպեսզի միջազգային ներգրավածությունը լինի Արցախում»։
Անդրադառնալով Արցախում բնակարանշինական աշխատանքների դադաղմանը՝ նա նշեց. «Այս տարեվերջ մի քանի հարյուր բնակարան շահագործման կհանձնենք։ Մի մասը «Հայաստան» համահայկական հիմնադրամի շնորհիվ, մյուս մասը Արցախի Կառավարության», – նշեց Բեգլարյանը՝ հավելելով, որ եղած ռեսուրսների սահմաններում շինարարությունն ընթանում է։