Առաջիկա օրերի եղանակը:
Հանրապետության տարածքում hոկտեմբերի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, 24-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-27-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում հոկտեմբերի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արցախում այսօր սպասվում է +13-ից +17 աստիճան տաքություն: Հոկտեմբերի 26-ի գիշերը սպասվում է +5-ից +9 աստիճան տաքություն, ցերելը՝ +14-ից, +18 աստիճան տաքություն: