Արցախի ժողովուրդն այսօր հուժկու հանրահավաք էր կազմակերպել՝ Ազգային ժողովի արտահերթ նիստին զուգահեռ: Իր Facebook-յան էջում գրել է ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանն՝ անդրադառնալով Արցախում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքին:
«Ստեփանակերտից ու շրջաններից հավաքվել էին շուրջ 40,000 քաղաքացիներ (ընդհանուր բնակչության շուրջ 33%-ը): Նրանք և Ազգային ժողովը վերահաստատեցին մեր կամքն ու վճռականությունը սեփական ճակատագիրը տնօրինելու և Հայրենիքը պաշտպանելու հարցում: Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում: Մենք ենք մեր հայրենիքի տերը և շարունակում ենք պայքարը հանուն մեր իրավունքների ու ազատությունների»,-գրել է Ա. Բեգլարյանը:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի քաղաքական բոլոր ուժերի նախաձեռնությամբ այսօր՝ հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ից, տեղի է ունենավ Ազգային ժողովի արտահերթ նիստ և հանրահավաք՝ նվիրված Արցախի Հանրապետության արժանապատիվ ու անվտանգ ապագային: Ինչպես ավելի վաղ էր հայտարարվել, նիստն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվեց Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում միաժամանակ հրավիրված մեծ հանրահավաքի առջև: ԱՀ-ն հայատարություն ընդունեց՝ ընդգծելով, որ Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում:
Հանրահավաքն ու ԱԺ արտահերթ նիստը վաղը Սոչիում սպասվելիք Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպմանն ընդառաջ են: