Ուխտավորները ռուսական խաղաղապահ զորախմբի ուղեկցությամբ այցելել են Ամարասի հնագույն վանական համալիր։ Այս մասին հայտնում է խաղաղապահ առաքելության Տելեգրամ ալիքը։
Ամարասի վանքը 44-օրյա պատերազմի ավարտից և 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո հայտնվել է կողմերի շփման գծի անմիջական հարևանությամբ։
Ռուս խաղաղապահներն ապահովում են Ամարասի վանական համալիրի ուխտավորների անվտանգությունը, իսկ անձնակազմը նաև ստուգում է վանական համալիրում պայթուցիկ առարկաների առկայությունը, ավելի վաղ հայտնել էր ռուսական խաղաղապահ զորախմբի խոսնակ Դմիտրի Օռլովը։
Ամարասի վանական համալիրը գտնվում է Արցախի Մարտունու շրջանի տարածքում։ Միջնադարյան Հայաստանում համալիրն ունեցել է կրոնամշակութային կենտրոնի կարգավիճակ։