ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է Արցախի Մարտունու շրջանում ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտումը։
Արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի 1 խախտում. Մարտունու շրջանի Ավդուռ գյուղի մերձակայքում ադրբեջանական զինուժի դիտակետից հրաձգային զինատեսակներից կրակ է բացվել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի վրա։ Կրակոցների հետևանքով զոհեր և վիրավորներ չկան»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ հետաքննում է միջադեպը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական մարտական դիրքից կրակ էր արձակվել դաշտում աշխատող գյուղացու ուղղությամբ։