Ֆրանսիայի Իլ-դե-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ, Ֆրանսիայի նախագահի նախկին թեկնածու Վալերի Պեկրեսեն իր համերաշխությունն է հայտնել Հայաստանին և Արցախին։
«Ես հանդիպում ունեցա Արցախի Հանրապետության նախագահի հետ և վերահաստատեցի իմ աջակցությունն ու համերաշխությունը Հայաստանին և Արցախին։ Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը պահանջում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորում»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։
Ֆրանսիայում այցով գտնվող Արցախի պատվիրակության կազմում է նաև Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, Ֆրանսիա են մեկնել պաշտոնատար այլ անձինք ևս։