Բերձորի (Լաչինի) միջանցքի փակումը նոյեմբերի 9-ի հայտարարության կոպտագույն խախտում է, բայց ռուս խաղաղապահների ջանքերով շնորհիվ այդ հարցը հարթվել է։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անրդրադառնալով օրեր առաջ ադրբեջանական կողմի սադրանքին, իբր, բնապահպանական նկատառումներից ելնելով միջանցքի փակմանը։
«Նոր պահանջների ներկայացումը միայն սրում է առկա իրավիճակը»,-հայտարարեց Միզրոյանը։
Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարություններին, թե, իբր, Բերձորի (Լաչինի) միջանցքի ոչ նպատակային է օգտագործվում, ինչպես նաև ԼՂ տարածքում ՀՀ զինված ուժեր են տեղակայված, Միրզոյանը հայտարարեց. «Բազմիցս հայտարարել ենք, որ ՀՀ-ն ԼՂ տարածքում չունի որևէ զինված կազմավորում։ Մենք գիտենք, որ ԼՂ-ն ունի Պաշտպանության բանակ, ինչը հուշում է այն մասին, որ այս բանակի առաքելությունը ԼՂ հայերի ինքնապաշտպանություն է։ Այս առաքելությունը այսօր առավել քան երբև պահանջված է»։
Ըստ նրա, երբ որ վերանա ԼՂ հայության էթնիկ գոյության վտանգները՝ այն ժամանակ ԼՂ հայությունը կկարողան քննարկել հնարավոր այլ սցենարներ, բայց այս պահին այդ վտանգը կա։ «ՀՀ-ի անունից կարող եմ ասել, որ մեք այնտեղ որևէ զինված միավորում չունենք»,-հայտարարեց նա։
Դեկտեմբերի 4-ին ադրբեջանական կողմը հերթական սադրանքին է դիմել՝ այս անգամ Արցախը Հայաստանին կապող ճանապարհահատվածին։ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել են, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: