ՀՀ կառավարությունը Արցախի Հանրապետությանը տրամադրած միջպետական վարկի գումարն 8 միլիարդ դրամով կավելացնի։ Որոշումն ընդունվեց կառավարության դեկտեմբերի 8-ի նիստում։
Ինչպես նշված է նախագծում՝ նպատակը 2020 թվականի պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված բնակիչների համար Արցախում բնակելի տների կառուցման և կահավորման, ինչպես նաև բանկերի հանդեպ ունեցած պարտավորությունների համար ֆինանսավորում տրամադրելն է։
Նշենք, որ նախագիծը կազմվել է Արցախի ֆինանսների նախարարի գրության հիման վրա, որով խնդրում է վարկի գումարն ավելացնելու մասին։
Որոշման նախագիծը բխում է «Կառավարության 2021-2026թթ. ծրագիր» ծրագրի «Անվտանգություն և արտաքին քաղաքականություն» բաժնի դրույթներից: