Հանրապետության տարածքում դեկտեմբերի 11-12-ը, 13-ի գիշերը, 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը:
Դեկտեմբերի 13-ի ցերեկը շրջանների մեծ մասում, 14-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Դեկտեմբերի 12-ին Արարատյան դաշտում առավոտյան ժամերին, 13-14-ը շրջանների զգալի մասում սպասվում է մառախուղ: Քամին՝ հարավ-արևելյան` 2-5 մ/վ:
Դեկտեմբերի 11-ին, 12-ի ցերեկը, 13-ի գիշերը, 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 13-ի ցերեկը սպասվում է անձրև և մառախուղ:
Արցախում այսօր սպասվում է +4-ից +9 աստիճան տաքություն: Դեկտեմբերի 12-ի գիշերը սպասվում է +0-ից +3 աստիճան տաքություն, ցերեկը՝ +6-ից +10 աստիճան տաքություն: