«Շատ կառուցողական վարքագիծ ենք դրսևորել, բայց մեր բոլոր առաջարկությունները մի կողմ են դրել: Եթե նրանց նպատակը՝ էկոլոգիական դիտարկումը, մոնիտորինգն է, ապա մենք դա առաջարկել ենք, որը չի ընդունվել, քանի որ նրանց նպատակը ճանապարհը փակելն է եղել»,- ասել է նա՝ նշելով, որ Ադրբեջանի պահանջը հեռու է բնապահպանական կոչվելուց:
Հարությունյանը պարզաբանել է, որ Ստեփանակերտի մեծածավալ հանրահավաքը, Ռուբեն Վարդանյանի՝ պետնախարար նշանակվելն ու իր՝ Ֆրանսիա այցը Ադրբեջանում ցավոտ են ընդունել: Նրանց մոտ ձևավորված է մի կարծրատիպ, որ արցախցիները համակերպվել են սոցիալական, կենցաղային խնդիրներով, հրաժարվելու են ազգային ինքնորոշման քաղաքականությունից: «Բայց Ադրբեջանի համար դա եղել է շոկային: Ընդհուպ բազմաթիվ սպառնալիքներ են եղել իմ հասցեին, իմ նկատմամբ և այլն»,- ասել է նախագահը:
Արցախի նախագահը Հայաստանում և Սփյուռքում ապրող հայերին կոչ արեց խաղաղ ակցիաներով միջազգային կազմակերպություններին լսելի դարձնել Արցախի ձայնը: