Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը Facebook-յան լայվով ներկայացրել է Արցախի գազամատակարարման հետ կապված հարցի մանրամասները։
Նա նշել է, որ պետք է խանոյաղաբար վերաբերել էներգիայի բոլոր պաշարներին։ «Մենք պետք է փորձենք պահպանել մեր ապրելաձևը, բայց մյուս կողմից իրականությունն այնպես է, որ ճգնաժամ է հասունանում»,-նշել է նա։
Պետնախարարի փոխանցմամբ՝ ստիպված պետք է փակվեն դպրոցները։ «Այնտեղ, որտեղ դպրոցներն փայտով չեն, վաղվանից կփակվեն, նույնը վերաբերում է ԲՈՒՀ-երին»,-նշել է նա։ Վարդանյանի խոսքով՝ հայտնի չէ, թե այս վիճակը որքան կշարունակվի։ «Կոչ եմ անում լինել ուժեղ և հավատալ, որ կհաղահարենք այս վիճակը»,-նշեց նա։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Իրավիճակի զարգացումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի։ Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, այսօր առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է նաև ՀՀ ԱԽ նիստ։
Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։
Ռուբեն Վարդանյանն այսօր հրատապ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Քաղպաշտպանության ոլորտում ընդգրկված գերատեսչությունների ղեկավարների և պատասխանատուների մասնակցությամբ: Վարդանյանը տեղեկացրել է, որ կառավարությունում իր ղեկավարությամբ կստեղծվի օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին փակել է Արցախի գազամատակարարումը։