• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
01 Փետրուար 2023 10:05
  • 395.67
  • 428.27
  • 5.61
  • /home/admin/web/armeniatoday.news/public_html/index.php
-4 °c
Երևան
2 ° Wed
2 ° Thu
3 ° Fri
4 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Ադրբեջանի՝ «ԼՂ-ն առանց հայերի» քաղաքականությունը պետք է պատշաճ միջազգային գնահատականի արժանանա․ Փաշինյան

Արցախ, Հայաստան, Քաղաքականություն,
15 Դեկտեմբեր 2022 12:59
ShareShareShare
Наш Telegram

Ադրբեջանը շարունակաբար իրագործում է «Լեռնային Ղարաբաղն առանց հայերի» քաղաքականություն և մենք ամեն ինչ պետք է անենք, որ այս քաղաքականությունը պատշաճ միջազգային գնահատականի արժանանա: Այս մասին կառավարության դեկտեմբերի 15-ի նիստի իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ վերջին օրերին հումանիտար իրավիճակը ԼՂ-ում ծայրաստիճան սրվել է: Նա հիշեցրեց, որ Ադրբեջանը նախ արգելափակել է Լաչինի միջանցքը, ապա փակել Լեռնային Ղարաբաղը բնական գազով մատակարարող խողովակը: Այս սադրիչ գործողությունների հետևանքով ԼՂ-ի բնակիչները զրկվել են ազատ տեղաշարժի իրավունքից, հայտնվել են ձմեռային եղանակի պայմաններում իրենց բնակարանները ջեռուցելու դժվարությունների առաջ հազարավոր մարդիկ, այդ թվում՝ երեխաներ ձմռան ցուրտ պայմաններում մնացել են ճանապարհներին, բազմաթիվ ընտանիքներ ակամա կիսվել են՝ հայտնվելով շրջափակման տարբեր կողմերում:

«Առողջական ծանր խնդիրներ ունեցող քաղաքացիները զրկված են դեղորայքից և առողջապահական ծառայություններից, խափանվել են պարենի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումները: 120 000 մարդ շրջափակման մեջ փաստացի հայտնվել է պատանդի վիճակում: Գազով ջեռուցվող դպրոցներն ու մանկապարտեզները հարկադրված դադարեցրել են աշխատանքները, ինչի հետևանքով շուրջ 22 000 երեխա զրկվել է կրթության իրավունքից»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ ստեղծված իրավիճակն այլ կերպ, քան հումանիտար ճգնաժամ հնարավոր չէ անվանել:

Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանի կողմից իր իսկ ստանձնած պարտավորությունների քրոնիկ խախտումները միջազգային պատշաճ գնահատականի արժանացնելը մեր հիմնական հավաքական աշխատանքը պետք է լինի: Մեր դիվանագիտական ծառայությունը, բոլոր գերատեսչությունների արտաքին կապերով զբաղվող ստորաբաժանումները, խորհրդանական դիվանագիտությունը, կառավարող ուժը, ընդդիմությունը, հասարակական կազմակերպությունները, սփյուռքի ներկայացուցիչները, արտաքին կապեր ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք, սոցիալական ցանցերի օգտատերերը պետք է իրենց լուման ներդնեն այս գործում՝ ի ցույց դնելու համար, որ Ադրբեջանի կողմից 2020 թվականի եռակողմ հայտարարության պարբերական խախտումները նախևառաջ ԼՂ-ին ցեղասպանության կամ հայրենազրկան ենթարկելու նպատակ ունեն:

«Պիտի արձանագրեմ, որ առնվազն տարօրինակ է մի շարք բարեկամ երկրների լռությունն այս առումով»,- ասաց Փաշինյանը:

Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտումները հետևյալն են՝ հայտարարության առաջին կետում արձանագրվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին: Ի հեճուկս այս արձանագրման, Ադրբեջանի կողմից ապօրինի ռազմական գործողություններ են ձեռնարկվել սկսած 2020 թվականի դեկտեմբերի 13-ից, այսինքն՝ եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ ամիս անց, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի օկուպացիայի տեսքով:

2022 թվականի մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ներխուժել են Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի՝ Քարագլուխ բարձունքի գյուղ հասնող հատվածում և մինչև օրս շարունակում են մնալ այնտեղ: Նմանատիպ ռազմական գործողություններ տեղի են ունեցել նաև դրանից առաջ և հետո, Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում շարունակում են պարբերական բնույթ կրել:

Եռակողմ հայտարարության առաջին կետի կոպտագույն խախատում է նաև Ադրբեջանի կողից Հայաստանի Հանրապետության տարածքների օկուպացիան 2021 թվականի մայիսի 11-ի, 2021 թվականի նոյեմբերի 14-ի և 2022 թվականի սեպտեմբերի 13-ի սադրանքների հետևանքով:

Ադրբեջանի շարունակական պնդումները, թե Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, նույնպես եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է, ինչի մասին խոսելու բազմաթիվ առիթներ ունեցել եմ:

Ադրբեջանը, Փաշինյանի պնդմամբ, կոպտորեն և շարունակաբար խախտում է նաև հայտարարության 7-րդ կետը, համաձայն որի՝ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ՝ ՄԱԿ-ի Փախստականների գծով գլխավոր հանձանակատարի աշխատակազմի վերահսկողության ներքո: Մինչև այժմ ՄԱԿ-ի ներկայացուցիչներն Ադրբեջանի կողմից հարուցված խոչընդոտների պատճառով չեն կարողացել մուտք գործել Լեռնային Ղարաբաղ: Մինչև այժմ Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանից բռնի տեղահանված քաղաքացիների հարցերը լուծված չեն:

Ըստ վարչապետի՝ Ադրբեջանը կոպտորեն խախտում է նաև եռակողմ հայտարարության 8-րդ կետը, որտեղ ասվում է, որ պետք է տեղի ունենա ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակում: Ադրբեջանը մինչև այժմ պահում է և հրաժարվում է Հայաստանին վերադարձնել առնվազն 33 գերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչը նույնպես ոչ միայն եռակողմ հայտարարության, այլև հումանիտար իրավունքի կոպիտ խախտում է:

Ադրբեջանը շարունակաբար և կոպտորեն խախտում է նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը՝ պնդելով, թե Հայաստանի Հանրապետությունը պետք է միջանցք տրամադրի: «Բազմիցս եմ ասել, որ Հայաստանի Հանրապետության տարածքով որևէ միջանցքի գոյություն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չի նախատեսում: Նման բան չի նախատեսում նաև Հայաստանի կողմից ստորագրված որևէ փաստաթուղթ: Բնականաբար, անհեթեթ են և նույնիսկ՝ տգետ են բոլոր այն պնդումները, թե Հայաստանը բանավոր նման խոստում է տվել որևէ մեկի»,- ասաց Փաշինյանը։

Tags: Ադրբեջանեռակողմ հայտարարությունԼՂՆիկոլ Փաշինյան

Առնչվող Նորություններ

ՄԻՊ թեկնածու առաջադրելու համար ժամկետն ավարտվում է․ թեկնածու չկա․ «Ժողովուրդ»

ՄԻՊ թեկնածու առաջադրելու համար ժամկետն ավարտվում է․ թեկնածու չկա․ «Ժողովուրդ»

01 Փետրուար 2023 09:59

ՄԻՊ թեկնածու առաջադրելու համար օրենքով սահմանված ժամկետն այս շաբաթ լրանում է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Մարդու իրավունքների պաշտպան առաջադրելու որոշում չունեն...

Ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Ձյունոտ եղանակը կշարունակվի. ճանապարհներին մերկասառույց է

01 Փետրուար 2023 09:13

Փետրվարի 1-ի լույս 2-ի գիշերը հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:   Երևանում...

Կիրակոսյանը ՄԱԿ-ի դատարանում հայտարարել է, որ Հայաստանն իր տարածքից դուրս ականներ չի տեղադրել

Կիրակոսյանը ՄԱԿ-ի դատարանում հայտարարել է, որ Հայաստանն իր տարածքից դուրս ականներ չի տեղադրել

31 Հունվար 2023 23:20

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ցինիկ և անհիմն է անվանել Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարան ներկայացված հայցը։ Նա...

Անընդունելի է Արցախում ռուս խաղաղապահների հետ կապված չստուգված տեղեկության հանրայնացումը․ Արցախի դատախազություն

Անընդունելի է Արցախում ռուս խաղաղապահների հետ կապված չստուգված տեղեկության հանրայնացումը․ Արցախի դատախազություն

31 Հունվար 2023 22:22

Երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի տարբեր օգտատերերի կողմից տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ իբր Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս զինվորականները...

Պետք է համագործակցել Եգիպտոսի հետ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման միջնորդության շուրջ. Սաֆրաստյան

Պետք է համագործակցել Եգիպտոսի հետ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման միջնորդության շուրջ. Սաֆրաստյան

31 Հունվար 2023 21:40

Եթե Ադրբեջանն ընդունի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ Կահիրեի միջնորդության առաջարկը, ապա պետք է լինելու լավ մտածել ու աշխատել այդ ուղղությամբ:...

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է անում իր քաղաքացիներին զերծ մնալ Իրան մեկնելուց

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է անում իր քաղաքացիներին զերծ մնալ Իրան մեկնելուց

31 Հունվար 2023 20:40

Ադրբեջանի ԱԳՆ-ն երեքշաբթի օրը հորդորել է երկրի քաղաքացիներին հնարավորության դեպքում ձեռնպահ մնալ Իրան մեկնելուց, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Հաշվի առնելով...

Ավելին
  • Լուրեր
ՄԻՊ թեկնածու առաջադրելու համար ժամկետն ավարտվում է․ թեկնածու չկա․ «Ժողովուրդ»

ՄԻՊ թեկնածու առաջադրելու համար ժամկետն ավարտվում է․ թեկնածու չկա․ «Ժողովուրդ»

01 Փետրուար 2023 09:59
«Մալաթիա» տոնավաճառն այսօրվանից կդադարեցվի. որն է հաջորդը. «Հրապարակ»

«Մալաթիա» տոնավաճառն այսօրվանից կդադարեցվի. որն է հաջորդը. «Հրապարակ»

01 Փետրուար 2023 09:39
Առատ ձյան պատճառով Արցախում խաթարվել է երթևեկությունը

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

01 Փետրուար 2023 09:24
Ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Ձյունոտ եղանակը կշարունակվի. ճանապարհներին մերկասառույց է

01 Փետրուար 2023 09:13
Ինտենսիվ այգիներ հիմնելու պատրվակով կեղծ փաստաթղթեր են ներկայացրել․ դատախազություն

Ինտենսիվ այգիներ հիմնելու պատրվակով կեղծ փաստաթղթեր են ներկայացրել․ դատախազություն

31 Հունվար 2023 23:44
Կիրակոսյանը ՄԱԿ-ի դատարանում հայտարարել է, որ Հայաստանն իր տարածքից դուրս ականներ չի տեղադրել

Կիրակոսյանը ՄԱԿ-ի դատարանում հայտարարել է, որ Հայաստանն իր տարածքից դուրս ականներ չի տեղադրել

31 Հունվար 2023 23:20
Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն չի դիտարկում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը

Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն չի դիտարկում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը

31 Հունվար 2023 22:43
Անընդունելի է Արցախում ռուս խաղաղապահների հետ կապված չստուգված տեղեկության հանրայնացումը․ Արցախի դատախազություն

Անընդունելի է Արցախում ռուս խաղաղապահների հետ կապված չստուգված տեղեկության հանրայնացումը․ Արցախի դատախազություն

31 Հունվար 2023 22:22
Հայ շախմատիստները կմասնակցեն Իրանում նախատեսված միջազգային փառատոնի

Հայ շախմատիստները կմասնակցեն Իրանում նախատեսված միջազգային փառատոնի

31 Հունվար 2023 21:57
Պետք է համագործակցել Եգիպտոսի հետ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման միջնորդության շուրջ. Սաֆրաստյան

Պետք է համագործակցել Եգիպտոսի հետ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման միջնորդության շուրջ. Սաֆրաստյան

31 Հունվար 2023 21:40
Բաքուն հայտարարել է «իրանական լրտեսական ցանցի» հայտնաբերման մասին

Բաքուն հայտարարել է «իրանական լրտեսական ցանցի» հայտնաբերման մասին

31 Հունվար 2023 21:34
Մոսկվան պատրաստ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների հերթական փուլը

Մոսկվան պատրաստ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների հերթական փուլը

31 Հունվար 2023 21:24
Փոխարժեքները Հայաստանում․ դրամն ամրապնդվել է այլ արժույթների նկատմամբ

Փոխարժեքները Հայաստանում․ դրամն ամրապնդվել է այլ արժույթների նկատմամբ

31 Հունվար 2023 21:05
Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է անում իր քաղաքացիներին զերծ մնալ Իրան մեկնելուց

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է անում իր քաղաքացիներին զերծ մնալ Իրան մեկնելուց

31 Հունվար 2023 20:40
Բաբայանը Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններն անվանել է Արցախի դեմ ագրեսիայի «արդյունք»

Բաբայանը Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններն անվանել է Արցախի դեմ ագրեսիայի «արդյունք»

31 Հունվար 2023 20:16
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը հայտնել է ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի աճի մասին

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը հայտնել է ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի աճի մասին

31 Հունվար 2023 19:49
Տեխասի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին ճանաչվել է ԱՄՆ-ի 2022 թվականի լավագույն շինությունը

Տեխասի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին ճանաչվել է ԱՄՆ-ի 2022 թվականի լավագույն շինությունը

31 Հունվար 2023 19:28
Ակնկալում ենք, որ մյուս տարվա տնտեսական աճը կլինի 4,5 տոկոսի շրջանակներում. Մարտին Գալստյան

Նախորդ տարվա տրանսֆերտների զուտ ներհոսքը ռեկորդային՝ 2,5 մլրդ է եղել. ԿԲ նախագահ

31 Հունվար 2023 19:12
Հայկական ավիափոխադրողը թռիչքներ է իրականացնում Սանկտ Պետերբուրգից Երևան

Հայկական ավիափոխադրողը թռիչքներ է իրականացնում Սանկտ Պետերբուրգից Երևան

31 Հունվար 2023 18:55
Իգոր Նիկոլաևը հիվանդանոց է տեղափոխվել

Իգոր Նիկոլաևը հիվանդանոց է տեղափոխվել

31 Հունվար 2023 18:32
ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի անդամներն այցելել են հրդեհված զորամասի տարածք

Ողբերգական հրդեհից հետո հարցազրույց տված դասակի հրամանատարն ազատվել է աշխատանքից

31 Հունվար 2023 18:13
Իրանում ցանկացած ցնցում չի բխում Հայաստանի շահերից և ռիսկեր է պարունակում. իրանագետ

Իրանում ցանկացած ցնցում չի բխում Հայաստանի շահերից և ռիսկեր է պարունակում. իրանագետ

31 Հունվար 2023 18:00
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, անդրադարձել ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, անդրադարձել ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին

31 Հունվար 2023 17:41
Իրանը Հայաստանի համար բարեկամ երկիր և կարևոր գործընկեր է. Մհեր Գրիգորյան

Իրանը Հայաստանի համար բարեկամ երկիր և կարևոր գործընկեր է. Մհեր Գրիգորյան

31 Հունվար 2023 17:10
Անահիտ Ավանեսյանը ԱՀԿ գլխավոր տնօրենին է ներկայացրել Արցախում ստեղծված իրավիճակը

Անահիտ Ավանեսյանը ԱՀԿ գլխավոր տնօրենին է ներկայացրել Արցախում ստեղծված իրավիճակը

31 Հունվար 2023 16:57
Գնաճն աստիճանաբար կնվազի, կկայունանա նպատակային 4%-ի շուրջ. ԿԲ նախագահ

Գնաճն աստիճանաբար կնվազի, կկայունանա նպատակային 4%-ի շուրջ. ԿԲ նախագահ

31 Հունվար 2023 16:41
Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ Արցախում նիստ է անցկացվել

Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ Արցախում նիստ է անցկացվել

31 Հունվար 2023 16:22
Թրամփը դատի է տվել իրենից հարցազրույց վերցրած լրագրողին՝ պահանջելով 49 մլն դոլար

Թրամփը դատի է տվել իրենից հարցազրույց վերցրած լրագրողին՝ պահանջելով 49 մլն դոլար

31 Հունվար 2023 16:08
Հակակոռուպցիոն կոմիտեն ոստիկանների կողմից 10 000 դրամ կաշառք ստանալու դեպքեր է բացահայտել

Հակակոռուպցիոն կոմիտեն ոստիկանների կողմից 10 000 դրամ կաշառք ստանալու դեպքեր է բացահայտել

31 Հունվար 2023 15:50
ԿԲ նախագահի մամուլի ասուլիսը (ուղիղ)

ԿԲ նախագահի մամուլի ասուլիսը (ուղիղ)

31 Հունվար 2023 15:41
Նոր մանրամասներ՝ գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի և տուժածների մասին

Նոր մանրամասներ՝ գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի և տուժածների մասին

31 Հունվար 2023 15:37

Քաղաքացիները պատասխանել են, թե որ երկրից պետք է ակնկալել ռազմական աջակցություն

31 Հունվար 2023 15:20
ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

31 Հունվար 2023 15:07
ՀՀ աշխատանքային օրենսգրքում սպասվում են լայնածավալ փոփոխություններ․ փոխնախարար

ՀՀ աշխատանքային օրենսգրքում սպասվում են լայնածավալ փոփոխություններ․ փոխնախարար

31 Հունվար 2023 14:45
ՀՀ հարցված քաղաքացիների լոկ 42,5%-ն է Ադրբեջանին մեղադրում Լաչինի միջանցքի շրջափակման մեջ

ՀՀ հարցված քաղաքացիների լոկ 42,5%-ն է Ադրբեջանին մեղադրում Լաչինի միջանցքի շրջափակման մեջ

31 Հունվար 2023 14:32
Մել Գիբսոնն այցելել է Գլենդելի հայկական եկեղեցի

Մել Գիբսոնն այցելել է Գլենդելի հայկական եկեղեցի

31 Հունվար 2023 13:10
Բռնցքամարտիկ Արման Ծառուկյանը պայման է դրել Դամիր Իսմագուլովի հետ ռևանշի համար

Բռնցքամարտիկ Արման Ծառուկյանը պայման է դրել Դամիր Իսմագուլովի հետ ռևանշի համար

31 Հունվար 2023 12:51
Իսրայելի ոստիկանությունը Երուսաղեմի Հայոց պատրիարքի հետ քննարկել է հայերի վրա հարձակումները

Իսրայելի ոստիկանությունը Երուսաղեմի Հայոց պատրիարքի հետ քննարկել է հայերի վրա հարձակումները

31 Հունվար 2023 12:35
Իրանի դեմ ԱՄՆ-ի ցանկացած ռազմական գործողություն պատերազմի կհանգեցնի. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչություն

Իրանի դեմ ԱՄՆ-ի ցանկացած ռազմական գործողություն պատերազմի կհանգեցնի. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչություն

31 Հունվար 2023 12:21
Проходит пресс-конференция главы компании MPG в Армении Арама Навасардяна (прямое включение)

MPG-ի հայաստանյան ղեկավար Արամ Նավասարդյանի մամուլի ասուլիսը (ուղիղ)

31 Հունվար 2023 12:03
Արցախի ԲԿ-ներում պլանային վիրահատություններ դեռ չեն իրականացվում, վերակենդանացման բաժանմունքում կան երեխաներ

Արցախից ևս 3 հիվանդներ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ

31 Հունվար 2023 11:44
Փոխարժեքները Հայաստանում․ ռուբլին ամրապնդվել է դրամի նկատմամբ

Փոխարժեքները Հայաստանում․ ռուբլին ամրապնդվել է դրամի նկատմամբ

31 Հունվար 2023 11:29
Սպա է կալանավորվել. նա օտարերկրյա հատուկ ծառայությանը տվյալներ է հայտնել նաև Հնդկաստանից ձեռք բերված զինտեխնիկայի մասին

Սպա է կալանավորվել. նա օտարերկրյա հատուկ ծառայությանը տվյալներ է հայտնել նաև Հնդկաստանից ձեռք բերված զինտեխնիկայի մասին

31 Հունվար 2023 11:12
ՌԴ-ում ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսին հարձակման է ենթարկվել

ՌԴ-ում ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսին հարձակման է ենթարկվել

31 Հունվար 2023 10:58
Արցախը փորձելու է ՌԴ-ից անվտանգության լրացուցիչ երաշխիքներ ու մեխանիզմներ ստանալ. Տիգրան Աբրահամյան

Արցախում մարդկանց ավելի շատ զայրացնում են ներքաղաքական ինտրիգները. պատգամավոր

31 Հունվար 2023 10:39
Ո՞վ է լինելու հաջորդ զոհը Օհանյանից հետո. ԶԼՄ

Ո՞վ է լինելու հաջորդ զոհը Օհանյանից հետո. ԶԼՄ

31 Հունվար 2023 10:20
Պայթյուն գազալցակայանում. կան տուժածներ

Պայթյուն գազալցակայանում. կան տուժածներ

31 Հունվար 2023 10:08
ՄԻՊ թեկնածու առաջադրելու համար ժամկետն ավարտվում է․ թեկնածու չկա․ «Ժողովուրդ»
Քաղաքականություն

ՄԻՊ թեկնածու առաջադրելու համար ժամկետն ավարտվում է․ թեկնածու չկա․ «Ժողովուրդ»

01 Փետրուար 2023 09:59

ՄԻՊ թեկնածու առաջադրելու համար օրենքով սահմանված ժամկետն այս շաբաթ լրանում է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Մարդու իրավունքների պաշտպան առաջադրելու որոշում չունեն...

Կարդալ
«Մալաթիա» տոնավաճառն այսօրվանից կդադարեցվի. որն է հաջորդը. «Հրապարակ»
Հասարակություն

«Մալաթիա» տոնավաճառն այսօրվանից կդադարեցվի. որն է հաջորդը. «Հրապարակ»

01 Փետրուար 2023 09:39

«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ ըստ որոշ տեղեկությունների՝ «Մալաթիա» տոնավաճառից հետո կփակվի «Գնունի» շինանյութի շուկան։ Այսօրվանից՝ փետրվարի 1-ից, կդադարեցվի «Մալաթիա»...

Կարդալ
Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2023 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ