ՊՆ-ից և ՊԲ-ից հերքում են ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունը, թե կրակ է բացվել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, այսօր արդեն երկրորդ անգամ, ապատեղեկատվություն է տարածում այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, մասնավորապես՝ ժամը 20:10-ին կրակ բացելով ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»,-նշվում է ՊԲ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Իր հերթին ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հերքել ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությունը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր 20:00-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,-նշվում է հաղորդագրության մեջ։