ՀՀ ՊՆ և Արցախի ՊԲ մամուլի ծառայությունները հերքել են ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունը։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները դեկտեմբերի 16-ին, ժամը 13:05-ի սահմաններում կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է»,-հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Իր հերթին ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածած ապատեղեկատվությունը։ «ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 12:00-13:50-ը կրակ չեն բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան և հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»,-նշվում է հաղորդագրության մեջ։