Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը օրվա մեջ երկրորդ անգամ է ապատեղեկատվություն տարածում։ Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ-ից։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, այսօր արդեն երկրորդ անգամ է տարածում ապատեղեկատվություն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, ժամը 16:05-ից 18:00-ն, տարբեր ընդհատումներով կրակ բացելով ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»,-նշվում է հաղորդագրության մեջ։