• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
01 Փետրուար 2023 23:42
  • 395.67
  • 428.27
  • 5.61
  • /home/admin/web/armeniatoday.news/public_html/index.php
-4 °c
Երևան
2 ° Wed
2 ° Thu
3 ° Fri
4 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Ապահովել Արցախում ՄԱԿ-ի քաղաքական առաքելություն. Արցախի նախագահը նամակով դիմել է գլխավոր քարտուղարին

Արցախ,
19 Դեկտեմբեր 2022 19:41
ShareShareShare
Наш Telegram
Հայաստանում մեր բոլոր մտահոգությունների հետ կապված պարզաբանումներ ենք ստացել. Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նամակով դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և անդամ պետություններին:

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«2022 թվականի դեկտեմբերի 12-ին կեղծ պատրվակներով և ակնհայտորեն Ադրբեջանի իշխանությունների ցուցումներով և ուղղորդմամբ գործող մի խումբ անձինք ներխուժել են Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը և աշխարհին կապող միակ ճանապարհը հանդիսացող Լաչինի միջանցք և փակել երկկողմանի երթևեկությունը։ Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ առաքելության տվյալ հատվածում հերթապահող զորախումբը շարքեր է կազմել՝ կանխելու ադրբեջանցիների հետագա ուղիղ սադրանքները Արցախի ժողովրդի նկատմամբ։

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի մինչ այսօր փակման և Արցախի գազամատակարարման եռօրյա ընդհատման պատճառով առաջացել է մարդասիրական արտակարգ իրավիճակ։ Օրական 400 տոննա սննդամթերքի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների տեղափոխումը Հայաստանից Արցախ խաթարված է: Լրջորեն տուժել է առողջապահության համակարգը: Բժշկական պարագաները սպառվում են: Անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող հիվանդներին հնարավոր չէ տեղափոխել Հայաստան՝ անհրաժեշտ մասնագիտական օգնություն ցուցաբերելու համար:

Ժամանակավորապես դադարեցվել են պլանային վիրահատությունները: Շրջափակումից ի վեր Արցախում ծնվել է շուրջ 20 երեխա, մինչդեռ երեխաների խնամքի պարագաները չեն հերիքում։ Ավելի քան 1100 մարդ, այդ թվում՝ 270 երեխա, չեն կարող վերադառնալ և վերամիավորվել Արցախում գտնվող իրենց ընտանիքների հետ: Շարունակվող շրջափակումը, օդի իջնող ջերմաստիճանի պայմաններում գազի մատակարարման հերթական խափանման և այլ կենսական ենթակառուցվածքների վնասման բարձր ռիսկերը լուրջ մտահոգության տեղիք են տալիս: Արցախն ամբողջությամբ շրջափակված է և կտրված ամբողջ աշխարհից: Ներկա իրավիճակում ակնհայտ երևում են խորացող մարդասիրական աղետի հստակ նախանշանները»,-ներկայացրել է իրավիճակն Արցախում Հարությունյանը։

Ըստ Հարությունյանի՝ Լաչինի միջանցքի ազատ և անխոչընդոտ շահագործումը երաշխավորված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով, որտեղ ասվում է. «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միաժամանակ շրջանցելու է Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո»: Ադրբեջանի կողմից ճանապարհի արգելափակումը ոչ միայն միջազգային իրավունքի հանրահայտ նորմերի, այլև եռակողմ Հայտարարության դրույթների կոպիտ խախտում է։

«Միջազգային հանրությունը կրում է իրավական, քաղաքական և բարոյական պատասխանատվություն՝ կանխելու խորացող ճգնաժամը և պաշտպանելու Արցախի բնակչությանը նրա դեմ հանցագործությունների հետագա կատարումից։ Վաղ կանխարգելումը հրատապ բնույթ է կրում: Ներկայիս ռիսկի գործոնները վկայում են, որ առկա է Արցախի ժողովրդի դեմ դաժան հանցագործությունների կատարման ներուժ, հավանականություն և նպաստավոր միջավայր։ Այս առնչությամբ համապատասխան հղում է հանդիսանում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի միջանկյալ որոշումը, որով արձանագրվել է Ադրբեջանում պաշտոնական մակարդակով հայատյաց քաղաքականության վարումը և ռասսայական խտրականությունը։

Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ արդարության և միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան, առանձին-առանձին կամ միասնաբար անհրաժեշտ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել՝ նպաստելու Արցախում խաղաղության և անվտանգության պահպանմանը, ինչպես նաև Արցախում մարդու իրավունքների (այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի) լիարժեք իրացման ու պաշտպանության համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը։

Համոզված ենք, որ ներքոնշյալ քայլերը վճռորոշ դեր կխաղան այդ համատեքստում․

Ապահովել Արցախում Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի ներգրավվածությունը, որն առաջնային պատասխանատվություն է կրում միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման գործում, ինչպես նաև ընդունել բանաձև՝ ՄԱԿ-ի Կանոնադրության 7-րդ գլխի համաձայն և որոշել.

ա) Պահանջել Ադրբեջանից անմիջապես ապաշրջափակել Լաչինի միջանցքը և վերացնել բոլոր խոչընդոտները այդ միջանցքով անվտանգ և անխափան տրանսպորտային հաղորդակցության համար,

բ) Կիրառել անհրաժեշտ միջազգային գործիքակազմեր Արցախի անվտանգ, կայուն ու երկարաժամկետ զարգացման համար՝ նպատակ ունենալով պահպանել և ամրապնդել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարը: Դա թույլ կտա օգտագործել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ֆիզիկական հարձակման անմիջական սպառնալիքի տակ գտնվող խաղաղ բնակիչներին պաշտպանելու և տարածաշրջանում խաղաղության վտանգման ցանկացած փորձ կանխելու համար։ Նման պայմաններում կձևավորվի համապատասխան միջավայր Արցախի և Ադրբեջանի միջև միջազգային ձևաչափով խաղաղ բանակցությունների համար՝ ուղղված տարածաշրջանում համապարփակ և տևական խաղաղության հաստատմանը,

գ) Ձեռնարկել անհետաձգելի գործողություններ՝ ապահովելու Լաչինի միջանցքով երաշխավորված անվտանգ և անարգել կերպով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ցամաքային կապը 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա, ինչպես նաև ջանքեր գործադրել հասանելի դարձնելու երկկողմանի ուղևորափոխադրումները և բեռնափոխադրումները՝ օդային տրանսպորտի միջոցներով,

դ) Պահանջել Ադրբեջանից անմիջապես կատարել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի միջանկյալ որոշումը,

ե) Խնդրել Գլխավոր քարտուղարին Արցախում տեղակայել ՄԱԿ-ի քաղաքական առաքելություն, որը կվերահսկի Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումները, կհամակարգի միջազգային զարգացումը և մարդասիրական օգնությունը, կաջակցի Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորմանը, ինչպես նաև կանոնավոր կերպով զեկույցներ կներկայացնի Խորհրդին,

զ) Խնդրել Գլխավոր քարտուղարին և ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակին ապահովել արդյունավետ մարդասիրական արձագանք Արցախում ստեղծված իրավիճակին,

է) Խնդրել Գլխավոր քարտուղարին օգտագործել իրեն հասանելի վաղ նախազգուշացման մեխանիզմները, գնահատել Արցախի ժողովրդի դեմ ոճրագործությունների իրագործման ռիսկի գործոններն ու ցուցանիշները և զեկուցել Խորհրդին,

ը) Հրավիրել ՄԱԿ-ի համակարգի համապատասխան մարմիններին և գործակալություններին, ներառյալ` ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը (ՄԻՀԳ), ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը (ՓԳՀ), ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ), ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՄԱԿ-Կանայք կառույցը և այլն՝ մշտադիտարկելու և համարժեք գնահատելու իրավիճակը Արցախում իրենց մանդատների ներքո գտնվող հարցերի շուրջ,

թ) Հրավիրել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի ուղարկի անկախ փորձագետներ Արցախ, այդ թվում՝ Արցախի օկուպացված տարածքներ` իրականացնելու հայկական մշակութային արժեքների գույքագրում և ձեռնարկելու այլ անհրաժեշտ միջոցներ` ուղղված հայկական ժառանգության արդյունավետ պաշտպանությանը:

Ներգրավել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, որպեսզի նա նախաձեռնողական դիրքորոշում ցուցաբերի՝ ահազանգելով և իրազեկելով միջազգային հանրությանը Արցախում տիրող իրավիճակի և նրա բնակչությանը սպառնացող վտանգների մասին, անձամբ այցելի Արցախ՝ ի նշան Արցախում վտանգի տակ գտնվող մարդկանց հետ իր համերաշխության, և ապահովի իրավիճակի կանոնավոր մշտադիտարկում նշանակված ներկայացուցչի միջոցով։

Արցախում մարդու իրավունքների շուրջ իրավիճակի մշտադիտարկման և համարժեք գնահատման գործում ներգրավել Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը, որը լիազորված է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից նպաստել և պաշտպանել բոլոր մարդկանց կողմից մարդու բոլոր իրավունքների լիարժեք իրացումը: Ադրբեջանի կողմից արցախցիների իրավունքների համակարգված ոտնահարման համարժեք գնահատականը կդառնա ապագայում դրանց չկրկնման արդյունավետ երաշխիքներից մեկը։

4․ Ապահովել ինչպես ՄԱԿ-ի շրջանակներում կնքված պայմանագրերի, այնպես էլ Կանոնադրության վրա հիմնված ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների գործարկումն Արցախում, որոնց միջոցով հնարավոր կլինի.

ա) Ապահովել Արցախի ժողովրդի կոլեկտիվ ու անհատական իրավունքների խախտումների համարժեք գնահատում,

բ) Ստեղծել ՄԱԿ-ի կողմից լիազորված հետաքննող մարմին՝ արձագանքելու Արցախում տիրող իրավիճակին և Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների միջազգային իրավունքի լուրջ խախտումներին:

Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությունը գրված է աշխարհի ժողովուրդների անունից: Արցախի ժողովուրդն աշխարհի ժողովուրդների անբաժան մասն է և առաջնորդվում է ՄԱԿ-ի Կանոնադրության արժեքներով ու սկզբունքներով։ Մենք՝ արցախցիներս, հավատում ենք մարդու հիմնարար իրավունքներին և մարդու արժանապատվությանն ու արժեքավորությանը: Մեր երկարատև պատմությունը լի է եղել մեր անվտանգությանն ու արժանապատվությանը սպառնացող մարտահրավերներով: Մենք շարունակելու ենք դիմակայել մարտահրավերներին և կողմ ենք հանդես գալիս Արցախի և տարածաշրջանի խաղաղ և ապահով ապագային: Մենք ապավինում ենք միջազգային հանրության համերաշխությանը և կոչ ենք անում նրանց գործով ցույց տալ իրենց հավատարմությունը միջազգային խաղաղությանը, անվտանգությանը, զարգացմանն ու մարդու իրավունքներին, որոնք հավասար չափով կիրառելի են նաև Արցախի նկատմամբ»,-նշվում է նամակում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին նաև փակել է Արցախի գազամատակարարումը։

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:

Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։

Նշենք նաև, որ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակաբար իրագործում է «Լեռնային Ղարաբաղն առանց հայերի» քաղաքականություն և հայկական կողմն ամեն ինչ պետք է անենք, որ այս քաղաքականությունը պատշաճ միջազգային գնահատականի արժանանա:

Դեկտեմբերի 16-ի վաղ առավոտյան Արցախի պետնախարարը հայտնեց, որ վերականգնվել է Արցախի գազամատակարարումը: 

Tags: Արայիկ ՀարությունյանԱրցախԼաչինի միջանցք

Առնչվող Նորություններ

Ստեփանակերտի խանութներում արդեն իրացվում են նարինջ և մանդարին

Ստեփանակերտի խանութներում արդեն իրացվում են նարինջ և մանդարին

01 Փետրուար 2023 14:58

Ստեփանակերտ քաղաքի կենտրոնական շուկայում և միրգ-բանջարեղենի խանութներում արդեն իսկ իրացվում են նարինջ և մանդարին: Ավելի վաղ մեկնարկել է գազարի իրացման...

Հրապարակվելու են այն մարդկանց անունները, որոնք իրենց պարտականությունները չեն կատարում․ Ռուբեն Վարդանյան

Պետք է մեծ ճնշում գործադրենք Ադրբեջանի վրա մեր երկիրը ապաշրջափակելու համար. Ռուբեն Վարդանյան

01 Փետրուար 2023 12:27

Արցախի պետական ​​նախարար Ռուբեն Վարդանյանը «Զարթոնք մեդիա»-ին տված հարցազրույցում խոսել է Լաչինի միջանցքի ադրբեջանական խցանման հետևանքով ստեղծված ծանր հումանիտար իրավիճակի...

Անընդունելի է Արցախում ռուս խաղաղապահների հետ կապված չստուգված տեղեկության հանրայնացումը․ Արցախի դատախազություն

Անընդունելի է Արցախում ռուս խաղաղապահների հետ կապված չստուգված տեղեկության հանրայնացումը․ Արցախի դատախազություն

31 Հունվար 2023 22:22

Երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի տարբեր օգտատերերի կողմից տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ իբր Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս զինվորականները...

Բաբայանը Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններն անվանել է Արցախի դեմ ագրեսիայի «արդյունք»

Բաբայանը Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններն անվանել է Արցախի դեմ ագրեսիայի «արդյունք»

31 Հունվար 2023 20:16

Այն, ինչ հիմա կատարվում է Մերձավոր Արևելքում և ինչ կլինի հետո, արդյունքն է այն ամենի, ինչ տեղի ունեցավ Արցախի հետ...

Անահիտ Ավանեսյանը ԱՀԿ գլխավոր տնօրենին է ներկայացրել Արցախում ստեղծված իրավիճակը

Անահիտ Ավանեսյանը ԱՀԿ գլխավոր տնօրենին է ներկայացրել Արցախում ստեղծված իրավիճակը

31 Հունվար 2023 16:57

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի հետ և ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի...

Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ Արցախում նիստ է անցկացվել

Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ Արցախում նիստ է անցկացվել

31 Հունվար 2023 16:22

Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած շտաբի նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի...

Ավելին
  • Լուրեր

Բլինքենը Կովկասում բանակցությունների հարցով ԱՄՆ Պետքարտուղարության նոր ավագ խորհրդական է նշանակել

01 Փետրուար 2023 23:09
ՄԱԳԱՏԷ-ն Իրանում հայտնաբերել է IR-6 ցենտրիֆուգների երկու կասկադ, որոնք ուրանը հարստացնում են մինչև 60%

ՄԱԳԱՏԷ-ն Իրանում հայտնաբերել է IR-6 ցենտրիֆուգների երկու կասկադ, որոնք ուրանը հարստացնում են մինչև 60%

01 Փետրուար 2023 22:14
Եվա Գևորգյանը և Մայա Օհանյանը կկատարեն Մոցարտի երկու դաշնամուրի համար կոնցերտը

Եվա Գևորգյանը և Մայա Օհանյանը կկատարեն Մոցարտի երկու դաշնամուրի համար կոնցերտը

01 Փետրուար 2023 21:28
Լրատվամիջոցները Նախիջևանի և Թուրքիայի միջև սահմանի բացման մասին են հայտնում

Լրատվամիջոցները Նախիջևանի և Թուրքիայի միջև սահմանի բացման մասին են հայտնում

01 Փետրուար 2023 21:08
Նախագահի հրամանագրով փոխվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանարը

Նախագահի հրամանագրով փոխվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանարը

01 Փետրուար 2023 20:38
«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը կներկայացնի երգչուհի «Բրյունետը»

«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը կներկայացնի երգչուհի «Բրյունետը»

01 Փետրուար 2023 20:08
Ադրբեջանական առաջխաղացումների հետևանքով առաջացել է ջրից օգտվելու անվտանգության խնդիր. Թաթոյան

Ադրբեջանական առաջխաղացումների հետևանքով առաջացել է ջրից օգտվելու անվտանգության խնդիր. Թաթոյան

01 Փետրուար 2023 19:40
Եվրոպական դատարանը գործերի ցանկից հանել է «Արարատ Խանդոյանն ընդդեմ Հայաստանի» հայցը

Եվրոպական դատարանը գործերի ցանկից հանել է «Արարատ Խանդոյանն ընդդեմ Հայաստանի» հայցը

01 Փետրուար 2023 19:06
Փարիզում կենսաթոշակային բարեփոխումների դեմ ակցիային մասնակցել է 87 հազար մարդ

Փարիզում կենսաթոշակային բարեփոխումների դեմ ակցիային մասնակցել է 87 հազար մարդ

01 Փետրուար 2023 18:45
Ստամբուլում անվտանգության նկատառումներով փակվել են Գերմանիայի և Շվեդիայի հյուպատոսությունները

Ստամբուլում անվտանգության նկատառումներով փակվել են Գերմանիայի և Շվեդիայի հյուպատոսությունները

01 Փետրուար 2023 18:34
ԵԽ-ն դատապարտել է ԼՂ-ում հայկական մշակութային արժեքների ոչնչացման Ադրբեջանի քաղաքականությունը

ԵԽ-ն դատապարտել է ԼՂ-ում հայկական մշակութային արժեքների ոչնչացման Ադրբեջանի քաղաքականությունը

01 Փետրուար 2023 17:55
Դավիթ Գալստյանին («Պատրոն Դավո») կալանավորել են

Դավիթ Գալստյանին («Պատրոն Դավո») կալանավորել են

01 Փետրուար 2023 17:33
Ավտովթարի են ենթարկվել Ավետիք Չալաբյանն ու Արմեն Խաչիկյանը. ԶԼՄ

Ավտովթարի են ենթարկվել Ավետիք Չալաբյանն ու Արմեն Խաչիկյանը. ԶԼՄ

01 Փետրուար 2023 17:26
Տարադրամի փոխարժեքը՝ Կենտրոնական բանկի տվյալներով

Տարադրամի փոխարժեքն՝ ըստ ԿԲ տվյալների

01 Փետրուար 2023 17:18
Մոսկվայում կայացած ՀԱՊԿ միջոցառմանը հայկական պատվիրակությունը ներկայացրել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը

Մոսկվայում կայացած ՀԱՊԿ միջոցառմանը հայկական պատվիրակությունը ներկայացրել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը

01 Փետրուար 2023 17:05
Ադրբեջանում դիվերսիոն գործողությունների կասկածանքով 39 մարդ է ձերբակալվել

Ադրբեջանում դիվերսիոն գործողությունների կասկածանքով 39 մարդ է ձերբակալվել

01 Փետրուար 2023 16:55
Սխալների խմբագրման, քրտնաջան աշխատանքի և բանակի ողնաշարը շտկելու տարի. Պապիկյանն այցելել է զորամաս

Սխալների խմբագրման, քրտնաջան աշխատանքի և բանակի ողնաշարը շտկելու տարի. Պապիկյանն այցելել է զորամաս

01 Փետրուար 2023 16:41
️Այսօր համածառայակցի կողմից սպանված զինծառայողը եղել է դիրքի ավագ. ՔԿ

Հայկական կողմին փոխանցված հայ զինծառայողի մարմինը նույնականացվել է. ՔԿ

01 Փետրուար 2023 16:28
Լոռու մարզում զենք-զինամթերքի, թմրանյութերի ապօրինի պահման դեպքեր են հայտնաբերվել. դատախազություն

Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձինք զենք կրելու իրավունք կստանան

01 Փետրուար 2023 15:53
Արձանագրված խնդիրների լուծումից հետո կքննարկվի «Մալաթիա» տոնավաճառում գործունեության արգելքը վերացնելու հարցը. տեսչական մարմին

Արձանագրված խնդիրների լուծումից հետո կքննարկվի «Մալաթիա» տոնավաճառում գործունեության արգելքը վերացնելու հարցը. տեսչական մարմին

01 Փետրուար 2023 15:40
Ադրբեջանն ու Իսրայելը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները

Ադրբեջանն ու Իսրայելը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները

01 Փետրուար 2023 15:25
Թուրքական կայքը կրկին հակահայկական և հակաիրանական նյութ է հրապարակել

ԶԼՄ-ները հայտնում են Սպահանի հարվածների հետ քուրդ խմբավորումների առնչության մասին

01 Փետրուար 2023 15:11
Ստեփանակերտի խանութներում արդեն իրացվում են նարինջ և մանդարին

Ստեփանակերտի խանութներում արդեն իրացվում են նարինջ և մանդարին

01 Փետրուար 2023 14:58
Քեյթ Միդլթոնը կասկածում է, որ արքայազն Ուիլյամը փետրվարի 14-ին իրեն ծաղիկներ կնվիրի

Քեյթ Միդլթոնը կասկածում է, որ արքայազն Ուիլյամը փետրվարի 14-ին իրեն ծաղիկներ կնվիրի

01 Փետրուար 2023 14:45
Հայատյացության կանխամտածված մոդել. ANCA-ն արձագանքել է Բևերլի Հիլզում հակահայկական թռուցիկներին

Հայատյացության կանխամտածված մոդել. ANCA-ն արձագանքել է Բևերլի Հիլզում հակահայկական թռուցիկներին

01 Փետրուար 2023 14:31
Կբարելավվեն ձերբակալված և կալանավորված անձանց պահելու պայմանները

Կբարելավվեն ձերբակալված և կալանավորված անձանց պահելու պայմանները

01 Փետրուար 2023 14:17
Հրդեհի առթիվ սգո օր չի հայտարարվել, որովհետև հիբրիդային պատերազմի մեջ ենք. պատգամավոր

Հրդեհի առթիվ սգո օր չի հայտարարվել, որովհետև հիբրիդային պատերազմի մեջ ենք. պատգամավոր

01 Փետրուար 2023 14:03
Հայաստանի ԱԳՆ ներկայացուցիչը խոսել է 2022 թվականին Բաքվի լայնածավալ ագրեսիայի նախապատրաստման մասին

Հայաստանի ԱԳՆ ներկայացուցիչը խոսել է 2022 թվականին Բաքվի լայնածավալ ագրեսիայի նախապատրաստման մասին

01 Փետրուար 2023 13:49
Զորանոցի հրդեհի գործով կապիտան Ե.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Զորանոցի հրդեհի գործով կապիտան Ե.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

01 Փետրուար 2023 13:36
Իրանի խորհրդարանը խոստացել է պատասխանել Սպահանի ռազմական գործարանի վրա ԱԹՍ-ի հարձակմանը

Իրանի խորհրդարանը խոստացել է պատասխանել Սպահանի ռազմական գործարանի վրա ԱԹՍ-ի հարձակմանը

01 Փետրուար 2023 13:20
Իշխանության թեզը, որ Լաչինի միջանցքը բացելու պարտավորությունը Ռուսաստանինն է, խիստ վտանգավոր է. պատգամավոր

Իշխանության թեզը, որ Լաչինի միջանցքը բացելու պարտավորությունը Ռուսաստանինն է, խիստ վտանգավոր է. պատգամավոր

01 Փետրուար 2023 13:04
Հրապարակվելու են այն մարդկանց անունները, որոնք իրենց պարտականությունները չեն կատարում․ Ռուբեն Վարդանյան

Պետք է մեծ ճնշում գործադրենք Ադրբեջանի վրա մեր երկիրը ապաշրջափակելու համար. Ռուբեն Վարդանյան

01 Փետրուար 2023 12:27
Հայկական ավիափոխադրողը հայտարարում է Նովոսիբիրսկ-Երևան ուղիղ չվերթերի մասին

Հայկական ավիափոխադրողը հայտարարում է Նովոսիբիրսկ-Երևան ուղիղ չվերթերի մասին

01 Փետրուար 2023 12:14
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական   հանձնաժողովի նիստ (ուղիղ)

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ (ուղիղ)

01 Փետրուար 2023 12:00
EWF-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են ծանրամարտի՝ Երևանում նախատեսված Եվրոպայի առաջնության աշխատանքները

EWF-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են ծանրամարտի՝ Երևանում նախատեսված Եվրոպայի առաջնության աշխատանքները

01 Փետրուար 2023 11:50
«Մալաթիա» տոնավաճառի առևտրականները համաձայն են 3 օր չաշխատել, բայց տուն գնալ չեն պատրաստվում

«Մալաթիա» տոնավաճառի առևտրականները համաձայն են 3 օր չաշխատել, բայց տուն գնալ չեն պատրաստվում

01 Փետրուար 2023 11:37
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ (ուղիղ)

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ (ուղիղ)

01 Փետրուար 2023 11:23
Փոխարժեքները Հայաստանում. դրամն ամրապնդվել է այլ արժույթների նկատմամբ

Փոխարժեքները Հայաստանում. դրամն ամրապնդվել է այլ արժույթների նկատմամբ

01 Փետրուար 2023 11:10
Հայ շախմատիստները մտել են ՖԻԴԵ-ի վարկանիշի TOP-100

Հայ շախմատիստները մտել են ՖԻԴԵ-ի վարկանիշի TOP-100

01 Փետրուար 2023 10:48
Արցախում էներգետիկ ճգնաժամն ավելի է խորանում․ այսօրվանից հովհարային անջատումները կկրկնապատկվեն

Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

01 Փետրուար 2023 10:19
ՄԻՊ թեկնածու առաջադրելու համար ժամկետն ավարտվում է․ թեկնածու չկա․ «Ժողովուրդ»

ՄԻՊ թեկնածու առաջադրելու համար ժամկետն ավարտվում է․ թեկնածու չկա․ «Ժողովուրդ»

01 Փետրուար 2023 09:59
«Մալաթիա» տոնավաճառն այսօրվանից կդադարեցվի. որն է հաջորդը. «Հրապարակ»

«Մալաթիա» տոնավաճառն այսօրվանից կդադարեցվի. որն է հաջորդը. «Հրապարակ»

01 Փետրուար 2023 09:39
Առատ ձյան պատճառով Արցախում խաթարվել է երթևեկությունը

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

01 Փետրուար 2023 09:24
Ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Ձյունոտ եղանակը կշարունակվի. ճանապարհներին մերկասառույց է

01 Փետրուար 2023 09:13
Ինտենսիվ այգիներ հիմնելու պատրվակով կեղծ փաստաթղթեր են ներկայացրել․ դատախազություն

Ինտենսիվ այգիներ հիմնելու պատրվակով կեղծ փաստաթղթեր են ներկայացրել․ դատախազություն

31 Հունվար 2023 23:44
Աշխարհում

Բլինքենը Կովկասում բանակցությունների հարցով ԱՄՆ Պետքարտուղարության նոր ավագ խորհրդական է նշանակել

01 Փետրուար 2023 23:09

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կովկասում բանակցությունների գծով նոր ավագ խորհրդական է նշանակել Լուիս Բոնոյին։ Այս մասին ասվում է Պետքարտուղարության կայքում...

Կարդալ
ՄԱԳԱՏԷ-ն Իրանում հայտնաբերել է IR-6 ցենտրիֆուգների երկու կասկադ, որոնք ուրանը հարստացնում են մինչև 60%
Տարածաշրջան

ՄԱԳԱՏԷ-ն Իրանում հայտնաբերել է IR-6 ցենտրիֆուգների երկու կասկադ, որոնք ուրանը հարստացնում են մինչև 60%

01 Փետրուար 2023 22:14

Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացրել է, որ Ֆորդոյում իրանական միջուկային օբյեկտում գործունեությունը հակասում է Թեհրանի ստանձնած պարտավորություններին: Այս մասին...

Կարդալ
Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2023 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ