ՄԱԿ ԱԽ հայտարարության տեքստի հրապարակումից հետո պայքարի այս փուլը կարող ենք ամփոփած համարել և գնահատականներ հնչեցնել: Այս մասին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց տված իր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի պետքարտուղարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, որը Լաչինի միջանցքը փակելուց ի վեր նստացույց է իրականացնում:
«Հայտարարությունից հետո բավականին մեծ աշխատանքի դաշտ է բացում Հայաստանի դիվանագիտական կոպուսի համար, իհարկե ավելի լայն՝ նաև Արցախի Հանրապետության և սփյուռքի տարբեր դերակատարների համար»,- ասաց Բեգլարյանը, նշելով, որ սա պետք է օգտագործել և ՄԱԿ-ում և մնացած բոլոր կազմակերպություններում ու երկկողմանի հարաբերություններում: Նպատակն Ադրբեջանի նկատմամբ ճնշման մեծացումն ու երկարաժամկետ արդյունքներ ստանալն է:
Միևնույն ժամանակ Բեգլարյանը կարծում է, որ թեև Բաքուն կկատարի որոշ քայլեր ՄԱԿ հայտարարությունից հետո, սակայն դրանք կլինեն կիսատ քայլեր՝ հաշվի առնելով անցած տարիների փորձառությունը:
Մանրամասները՝ տեսանյութում: