Դեկտեմբերի 25-29-ը Հայաստանի Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Դեկտեմբերի 25-29-ի գիշերը և առավոտյան Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։
Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում դեկտեմբերի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ` գիշերը և առավոտյան մառախուղ:
Արցախում այսօր ցերեկը սպասվում է +6-ից +9 աստիճան տաքություն: Դեկտեմբերի 26-ի գիշերը սպասվում է -3-ից +2 աստիճան տաքություն, ցերեկը՝ +5-ից +9 աստիճան տաքություն: