Արցախից Հայաստան տեղափոխված 4-ամսական երեխայի առողջական վիճակը կայուն ծանր է։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։
«Ավելորդ չեմ համարի ասել, որ ստեղծված իրավիճակում Առողջապահության նախարարությունն ինտենսիվ աշխատում է Արցախի գերատեսչության հետ և մեր բժշկներն էլ մշտական կապի մեջ են այնտեղի մասնագետների հետ»,- ասաց նա՝ հավելելով, որ մասնավորապես փոքրիկի բուժումը նշանակվել է Հայաստանից այն ժամանակ, երբ նա դեռ Արցախում էր։
Ըստ Խաչատրյանի՝ երեխայի մոտ փոքր-ինչ բարելավում կա, կերել է, աշխուժացել, սակայն հիվանդությանը հատուկ, բարձր ջերմում է։
Ինչ վերաբերվում է Արցախից տեղափոխված առաջին քաղաքացուն, որը Գորիսում վիրահատվել էր, ապա նա գտնվում է հետվիրահատական փուլում վերակենդանացման բաժանմունքում։