ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն ուղարկելու կոչ եմ արել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը՝ անդրադառնալով Արցախի շրջփակման հետևանքով ստեղծված իրավիճակին:
Խոսելով միջազգային դատարանների, կազմակերպությունների արձագանքների մասին՝ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը նշել է՝ որքան էլ ուղից ու հասցեական գգնահատականներ են հնչել, այնուամենայնիվ, դրանք որևէ կերպ չեն ազդում Ադրբեջանի վրա:
«Այնուամենայնիվ, շարունակվող բլոկադան հիմք է տալիս պնդլելու, որ այդ գնահատականներն այլևս մեզ չեն բավարարում, որովհետև իրավիճակը դրանից չի փոխվում: Ժամանակն է գործողությունների անցնել: Ես մասնավորապես ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն ուղարկելու կոչ եմ արել, որ գան ու իրավիճակը տեղում հասկանան, տեղում հետևություններ անեն»,-ասաց նա՝ շեշտելով, որ ադրբեջանական կողմը իրականությունը կեղծում է:
«Լեռնային Ղարաբաղում միջազգային իրավունքի փաստահավաք առաքելություն ուղարկելու վերահաս անհրաժեշտություն է առաջանում»,-հավելեց նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է նաև ՀՀ ԱԽ նիստ։ Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։
Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին փակել է Արցախի գազամատակարարումը։
Մանրամասները՝ տեսանյութում: