Մենք միասին, մի նավով գնում ենք առաջ, ուրիշ ճանապարհ չունենք։ Այս մասին տարեմուտի իր ուղերձում ասել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ Ազատամարտիկների պուրակից։
Շատ կարևոր է, որ մենք համախմբվեցինք լուրջ ճգնաժամի պայմաններում, ասել է նաև ընդգծել, որ Արցախի ժողովուրդը պայքարում է ոչ թե վերացական արժեքների, այլ կոնկրետ նպատակների համար։
«Մեր միակ ճանապարհը մեր մեջ արժանապատվությունը, հայրենասիրությունը պահպանելն է, արժեքները պահպանելն է, պայքարելը մեր ազատ կյանքի համար։ Դա մենք պետք է անենք, ուրիշները մեզ կօգնեն։ Մեր պայքարը նորմալ, ազատ կյանքի համար է, որին հասնելու ենք»,- ասել է նա։
Վարդանյանը շնորհակալություն է հայտնել համաշխարհային հանրության բոլոր ներկայացուցիչներին, ովքեր արձագանքել են արցախցիների ցանկությանը, և բոլոր օտարերկրացիներին, ովքեր միացել են շրջափակման մեջ հայտնված Արցախի պայքարին։