2022 թվականը ևս մեկ ծանր տարի էր Հայաստանի համար, քանի որ մի քանի մահացու ներխուժումներ են տեղի ունեցել նրա ինքնիշխան տարածք, որոնք մենք խստորեն դատապարտել ենք։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն իր ամանորյա ուղերձում։
Նա նշել է, որ Ֆրանսիան շարունակում է տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու իր ջանքերը, որը կերաշխավորի նրա բոլոր բնակիչներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հայերին խաղաղ և անվտանգ ապրելու իրավունքը։
«Այդ նպատակով նախագահ Մակրոնը վճռականորեն աջակցել է Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով Եվրամիության քաղաքացիական առաքելության ստեղծմանը, ինչը նվազեցրել է լարվածությունը»․- ասել է նա:
Ինչ վերաբերում է դեկտեմբերի 12-ից Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող Լաչինի միջանցքի արգելափակմանը, ապա դա, ըստ Լույոյի, անընդունելի է և կարող է լուրջ մարդասիրական հետևանքներ ունենալ Լեռնային Ղարաբաղի բնակչության համար։