Ակնհայտ է, որ Ադրբեջանն ընտրել է խաղաղ ժողովրդին սովամահ անելու քաղաքականությունը։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Միջազգային հանրությունը պետք է հստակ դիրքորոշում ընդունի և ասի, թե ինչպիսի՞ հետևանքների պետք է բախվի Ադրբեջանը նման պահվածքի համար։ Արդեն 22 օր է, ինչ Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչությանը՝ արգելափակելով Լաչինի միջանցքը»,- գրել է Մարուքյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի: