Ժամանակն է, որ նախագահ Ժո Բայդենն ու ԱՄՆ-ն ուղղակի ճնշում գործադրեն Ալիևի ռեժիմի վրա: Այս մասին իր Facebook-յան էջում գրել է աշխարհահռչակ ամերիկահայ երաժիշտ Սերժ Թանկյանը:
Նա հրապարակել է շաբաթներ առաջ TYT’s հեռուստաընկերությանը տված հարցազրույցը, որտեղ անդրադարձել էր Արցախի շրջափակմանը:
Կից նա գրել է. «Այսօր Արցախի շրջափակման 24-րդ օրն է, հումանիտար ճգնաժամից բխող տառապանքները դառնում են ծանր: Ժամանակն է, որ նախագահ Բայդենն ու ԱՄՆ-ն ուղղակի ճնշում գործադրեն Ալիևի ռեժիմի վրա, որպեսզի նա դադարեցնի իր խելագարությունը և անմիջապես թույլ տա մարդասիրական ավիափոխադրումներ իրականացնել դեպի Արցախ»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: