• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
27 Հունվար 2023 02:29
  • 396.02
  • 430.32
  • 5.73
  • /home/admin/web/armeniatoday.news/public_html/index.php
-4 °c
Երևան
2 ° Wed
2 ° Thu
3 ° Fri
4 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Նեղություններից հաղթանակած ենք դուրս եկել, երբ եղել ենք միաբանված․ Գարեգին Երկրորդի պատգամը

Արցախ, Հայաստան,
06 Հունվար 2023 15:08
ShareShareShare
Наш Telegram
Նեղություններից հաղթանակած ենք դուրս եկել, երբ եղել ենք միաբանված․ Գարեգին Երկրորդի պատգամը

Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն Սուրբ Պատարագից հետո պատգամ է հղել Հիսուս Քրիստոսի ծննդյան և Աստվածհայտնության տոնի առթիվ։

«Ավելի քան երկու հազար տարի Քրիստոսի Սուրբ Ծննդյան ավետիսը հնչում է աշխարհում, արձագանքում մարդկանց հոգիներում որպես անզուգական հրավեր՝ Քրիստոսով նորոգվելու, խաղաղություն հաստատելու, սերն առատացնելու։ «Նորոգվեցեք ձեր մտքով և հոգով ու հագեք նոր մարդը, որ ստեղծված է ըստ Աստծու»,- պատգամում է առաքյալը՝ ներշնչված Տիրոջ Սուրբ Ծննդյան ավետիսով։ Արդարև, Աստվածորդին աշխարհ եկավ՝ մեղանչական մարդուն ցույց տալու փրկության ճանապարհը, որը բացվում է Քրիստոսով նորոգվածների համար: Այս ուղիով են ընթանում Փրկչին հավատացող ու փորձությունների առջև չընկրկող հոգիները և մեղքի ու չարյաց դեմ աներկբա մարտնչողները»,- ասված է պատգամում:

Կաթողիկոսի խոսքով՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան շնորհները պարգևում են մարդկությանը օրհնյալ կյանք՝ խարսխված աստվածպաշտության, բարության, ճշմարտության ու արդարության վրա, հույսով ու լավատեսությամբ են զինում կորուստներից ու ցավերից վշտահար ու հուսաբեկ հոգիներին, ապաքինում և լիացնում բարուց ու սիրուց ամայացած սրտերը և զորացնում դժվարություններին դիմակայելու, անգամ անվճռելի թվացող ճգնաժամերն ու պատուհասները հաղթահարելու։

«Աստվածորդու հրաշափառ Սուրբ Ծնունդը առանձնակի քաջալերությամբ է համակում, հավատքով գոտեպնդում Քրիստոսասեր մեր ժողովրդին, որ վերջին տարիներին ենթարկվեց նոր փորձությունների։ Արցախյան պատերազմի և ամիսներ առաջ Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների արհավիրքներում մենք վերստին կրեցինք ծանր կորուստների ցավն ու տառապանքը: Մեր զավակները հերոսաբար զոհվեցին հանուն հայրենիքի, հազարավորները հաշմանդամ դարձան։ Մեր տասնյակ զավակներ գերության մեջ են, տակավին կան անհայտ կորածներ»․- նշել է Գարեգին Բ-ն։

Նա հիշեցրել է, որ տևական ժամանակ արգելափակված է Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհը, ինչը հանգեցրել է հումանիտար աղետի:

«Պատմական փորձառությամբ գիտենք, որ նեղություններից հաղթանակած ենք դուրս եկել, երբ եղել ենք միաբանված ընդհանրական նպատակների շուրջ։ Քրիստոսով նորոգված, Քրիստոսով միասնական, Աստծո շավիղներով քայլելով, մենք, ինչպես առաքյալն է ասում, մեզ պաշարած փորձություններից այսօր էլ հաղթական պիտի դուրս գանք (հմմտ. Հռ. 8.37)»,- նշել է նա։

Գարեգին Երկրորդն ընդգծել է՝ ամուր մնանք առ Փրկիչ մեր Տերը հավատքի մեջ և աներկմիտ սրտով պահպանենք մեզանում Սուրբ Ծննդյան հուսաբեր տոնի հոգևոր ապրումը։

«Զորանանք հայրենիքի սիրով և ամեն կարելի հնարավորությամբ սատարենք Արցախում և Հայաստանի սահմանամերձ շրջաններում դժվարություններ կրող մեր քույրերին ու եղբայրներին։ Գիտակցենք, որ պատասխանատու ենք հայրենիքի ու սերունդների առջև և վտանգի չենթարկենք մեր անկախ պետականությունը։ Մեր բարի գործերը դարձնենք հիմերը մեր վերելքի ու հաղթության և միասնաբար կերտենք մեր հայրենիքի ու ժողովրդի ապահով, լուսավոր գալիքը»,- ասել է պատգամում։

Սուրբ Ծննդյան Պատարագի այս սրբազան պահին Կաթողիկոսը Հայրապետական խոսքն է հղել խրոխտ ու անվեհեր Արցախի հավատավոր զավակներին։

«Մեր ժողովրդի մտածումներն ու հայացքներն այս օրերին առավելաբար ձեզ են ուղղված։ Դուք, որ դժվարությունների առջև երբեք չեք ընկրկել ու չեք նահանջել, այսօր էլ տոկունությամբ շարունակում եք հերոսաբար պայքարել հանուն ձեր ազատ ու անկախ կյանքի, հանուն պատմական արդարության վերականգնման։ Ձեր քաջ նախնյաց փառավոր օրինակով հաստատուն ու աննկուն մնացեք հայրենի հողում ապրելու և արարելու վճռականության մեջ: Մեր Սուրբ Եկեղեցին աշխարհասփյուռ իր թեմերով ձեզ հետ է, աջակից ու զորակից ձեզ։ Ձեր հիմնարար իրավունքների պաշտպանության արդար պահանջը հաղթանակելու է համայն հայության ջանքերով և միջազգային հանրության սատարումով։ Հավատում ենք, որ Աստծո ողորմածությամբ մեր ժողովուրդը իրեն պատած խավարի մեջ պիտի լույս ծագեցնի և դիմագրավի իր կյանքում ծառացած լրջագույն մարտահրավերներին»,- ասված է պատգամում։

Կաթողիկոսը պատգամը եզրափակել է հետևյալ խոսքերով․ «Սուրբ Ծննդյան այս շնորհազարդ առավոտ սրտագին աղոթքով խնդրում ենք Ամենակալ Տիրոջը, որ բեթղեհեմյան աստղալույսը հարատև շողարձակի մեր ազգային կյանքի երկնակամարում, որպեսզի մենք, Փրկչին ապավինած, հաստատենք մեր ընթացքը սիրո, համերաշխության ու միասնականության շավիղներում։ Թող Սուրբ Ծննդյան կենարար խորհրդով խաղաղություն լինի աշխարհին ու համայն մարդկությանը։ Թող հավատքով պայծառացած՝ աշխարհասփյուռ ազգս հայոց զորացնի իր հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը, իրականություն դարձնի իր նվիրական իղձերը և փառավորի մարդեղացյալ Փրկչին՝ գոհությամբ ձայնելով. Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ, ձեզ և մեզ մեծ աւետիս»։

Tags: Գարեգին ԵրկրորդԿաթողիկոսպատգամՍուրբ Ծնունդ

Առնչվող Նորություններ

Խաղաղապահների՝ հումանիտար բեռով երկու  ավտոշարասյուն այսօր անցել Է Գորիս-Ստեփանակերտ երթուղով. ՌԴ ՊՆ

Խաղաղապահների՝ հումանիտար բեռով երկու ավտոշարասյուն այսօր անցել Է Գորիս-Ստեփանակերտ երթուղով. ՌԴ ՊՆ

26 Հունվար 2023 21:02

Ռուս խաղաղապահների հրամանատարության կողմից շարունակվում է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհահատվածով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել երթևեկությունը վերսկսելու շուրջ  հայկական և ադրբեջանական կողմերի հետ բանակցային...

Պետք է դիտարկվի Լաչինի միջանցքն ապաշրջափակելու ռազմական տարբերակը. Մայիլյան

Պետք է դիտարկվի Լաչինի միջանցքն ապաշրջափակելու ռազմական տարբերակը. Մայիլյան

26 Հունվար 2023 18:50

Արցախի Հանրապետության ապօրինի շրջափակման շարունակման դեպքում պետությունների ընկերակցությունը պետք է դիտարկի հնարավոր բոլոր տարբերակները, այդ թվում միջազգային հակաահաբեկչական համագործակցության շրջանակներում...

Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը կսրի առկա հակասությունները. ՌԴ ԱԳՆ

26 Հունվար 2023 17:50

Հայաստանի սահմանամերձ շրջաններում ԵՄ առաքելության ներկայությունը կսրի առկա հակասությունները: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն՝ անդրադառնալով ԵՄ-ի կողմից Հայաստանում նոր...

Այսօր Ստեփանակերտի բնակչության համար գազամատակարարումը կվերականգնվի

Այսօր Ստեփանակերտի բնակչության համար գազամատակարարումը կվերականգնվի

26 Հունվար 2023 16:08

Այսօր՝ ժամը 15։00-ից, Ստեփանակերտի բնակչության համար գազամատակարարումը կվերականգնվի: Սակայն, հաշվի առնելով մասնակի գազամատակարարման հանգամանքը, շրջանների գազի մատակարարումը նույն ժամին կդադարեցվի:...

«Բռնապետը շրջափակել է Արցախը»․ Վաշինգտոնի փողոցներում նման գրառմամբ պաստառներ են հայտնվել

«Բռնապետը շրջափակել է Արցախը»․ Վաշինգտոնի փողոցներում նման գրառմամբ պաստառներ են հայտնվել

26 Հունվար 2023 15:27

Այսօր ամբողջ Վաշինգտոնում հայտնվել են պաստառներ, որոնք ցույց են տալիս ճշմարտությունը Ադրբեջանի և նրա բռնապետ Իլհամ Ալիևի մասին։ Համապատասխան լուսանկարները...

Հայաստանի հակառակորդները Ֆրանսիայի հակառակորդներն են․ Ֆրանսիայի ՆԳ նախարար

Հայաստանի հակառակորդները Ֆրանսիայի հակառակորդներն են․ Ֆրանսիայի ՆԳ նախարար

26 Հունվար 2023 14:39

Հայաստանի հակառակորդները Ֆրանսիայի հակառակորդներն են։ Այս մասին Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը հայտարարել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի...

Ավելին
  • Լուրեր
ԵԽԽՎ-ն մտահոգված է Ադրբեջանում լրագրողների նկատմամբ բռնությունների և սպառնալիքների աճով

ԵԽԽՎ բյուրոն կքննարկի Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ զեկույցի պատրաստումը

27 Հունվար 2023 00:51
Քիմ Քարդաշյանն առանց դիմահարդարման լուսանկար է հրապարակել

Քիմ Քարդաշյանն առանց դիմահարդարման լուսանկար է հրապարակել

26 Հունվար 2023 23:24
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կոչ է անում սահմանափակել Թուրքիային F-16 կործանիչների վաճառքը

ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության Թուրքիայի հավանությունը կնպաստեր F-16-ի վաճառքին. Նուլանդ

26 Հունվար 2023 22:55
«Սփյուռքը հայ ժողովրդի երկրորդ բանակն է». ANCA-ն հանրահավաք է հայտարարել ի պաշտպանություն Արցախի

ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Արցախի շրջափակումը դատապարտող բանաձև

26 Հունվար 2023 22:25
Ոստիկանությունը երկրպագուների զանգերից հետո Բրիթնի Սփիրսի մոտ է եկել

Ոստիկանությունը երկրպագուների զանգերից հետո Բրիթնի Սփիրսի մոտ է եկել

26 Հունվար 2023 22:04
ԵՄ-ն Հայաստանի հետ այնքան լավ հարաբերություններ չի ունեցել, որքան հիմա. Էնրիկե Մորա

ԵՄ-ն Հայաստանի հետ այնքան լավ հարաբերություններ չի ունեցել, որքան հիմա. Էնրիկե Մորա

26 Հունվար 2023 21:41
Խաղաղապահների՝ հումանիտար բեռով երկու  ավտոշարասյուն այսօր անցել Է Գորիս-Ստեփանակերտ երթուղով. ՌԴ ՊՆ

Խաղաղապահների՝ հումանիտար բեռով երկու ավտոշարասյուն այսօր անցել Է Գորիս-Ստեփանակերտ երթուղով. ՌԴ ՊՆ

26 Հունվար 2023 21:02
56-ամյա Սալմա Հայեկը կարմիր գորգին ներկայացել է թափանցիկ զգեստով

56-ամյա Սալմա Հայեկը կարմիր գորգին ներկայացել է թափանցիկ զգեստով

26 Հունվար 2023 20:33
Միրզոյանը եվրոպացի պատվիրակների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ գործընկերության ընդլայնմանն առնչվող հարցերը

Միրզոյանը եվրոպացի պատվիրակների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ գործընկերության ընդլայնմանն առնչվող հարցերը

26 Հունվար 2023 20:10
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոթակարդները նկարահանել  են Նեո ընձառյուծին

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոթակարդները նկարահանել են Նեո ընձառյուծին

26 Հունվար 2023 19:48
Այս տարվա հունիսին 2021-ի համեմատ զբոսաշրջիների թիվն ավելի քան 60 հազարով ավելացել է

Երևանը ռուսաստանցիների փետրվարյան զբոսաշրջային հիմանական ուղղություններից է

26 Հունվար 2023 19:41
Պետք է դիտարկվի Լաչինի միջանցքն ապաշրջափակելու ռազմական տարբերակը. Մայիլյան

Պետք է դիտարկվի Լաչինի միջանցքն ապաշրջափակելու ռազմական տարբերակը. Մայիլյան

26 Հունվար 2023 18:50
Արբիտրաժային տրիբունալը մերժել է ընդդեմ Հայաստանի ներկայացված շուրջ 331 միլիոն դոլար բռնագանձելու պահանջը

Արբիտրաժային տրիբունալը մերժել է ընդդեմ Հայաստանի ներկայացված շուրջ 331 միլիոն դոլար բռնագանձելու պահանջը

26 Հունվար 2023 18:34
Հրդեհի գործով ձերբակալված սպային կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ

Հրդեհի գործով ձերբակալված սպային կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ

26 Հունվար 2023 18:24

Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը կսրի առկա հակասությունները. ՌԴ ԱԳՆ

26 Հունվար 2023 17:50
Ժամանակ առ ժամանակ քննարկումներ կունենանք ՀՀ հարկային պոտենցիալի գնահատման վերաբերյալ․ Փաշինյան

Ժամանակ առ ժամանակ քննարկումներ կունենանք ՀՀ հարկային պոտենցիալի գնահատման վերաբերյալ․ Փաշինյան

26 Հունվար 2023 17:30
Եվրոպան ավելի մոտ. «Wizz Air»-ը նոր ուղղություններով թռիչքներ կիրականացնի

Եվրոպան ավելի մոտ. «Wizz Air»-ը նոր ուղղություններով թռիչքներ կիրականացնի

26 Հունվար 2023 17:15
Տարադրամի փոխարժեքը՝ Կենտրոնական բանկի տվյալներով

Տարադրամի փոխարժեքն՝ ըստ ԿԲ տվյալների

26 Հունվար 2023 17:03
Զոհված զինծառայողների ծնողներն առերեսվել են Երևանի ոստիկանության վարչության պետի տեղակալի հետ

Զոհված զինծառայողների ծնողներն առերեսվել են Երևանի ոստիկանության վարչության պետի տեղակալի հետ

26 Հունվար 2023 16:35
Պիկեն իր նոր ընկերուհու հետ առաջին լուսանկարն է հրապարակել

Պիկեն իր նոր ընկերուհու հետ առաջին լուսանկարն է հրապարակել

26 Հունվար 2023 16:22
Այսօր Ստեփանակերտի բնակչության համար գազամատակարարումը կվերականգնվի

Այսօր Ստեփանակերտի բնակչության համար գազամատակարարումը կվերականգնվի

26 Հունվար 2023 16:08
Մի շարք դեղամիջոցներ դեֆեցիտի պատճառով առանց գրանցման պահանջի են ՀՀ ներմուծվում. նախարար

Մի շարք դեղամիջոցներ դեֆեցիտի պատճառով առանց գրանցման պահանջի են ՀՀ ներմուծվում. նախարար

26 Հունվար 2023 15:55
Հունվարի վերջին օրերին մայրաքաղաքում ու մարզերում ձյուն կգա

Հունվարի վերջին օրերին մայրաքաղաքում ու մարզերում ձյուն կգա

26 Հունվար 2023 15:40
«Բռնապետը շրջափակել է Արցախը»․ Վաշինգտոնի փողոցներում նման գրառմամբ պաստառներ են հայտնվել

«Բռնապետը շրջափակել է Արցախը»․ Վաշինգտոնի փողոցներում նման գրառմամբ պաստառներ են հայտնվել

26 Հունվար 2023 15:27
ԵՄ առաքելությունը ռեալ մեխանիզմներ չունի, Ադրբեջանը կարող է անտեսել ներկայությունը. քաղաքագետ

ԵՄ առաքելությունը ռեալ մեխանիզմներ չունի, Ադրբեջանը կարող է անտեսել ներկայությունը. քաղաքագետ

26 Հունվար 2023 15:10
Խոսեցնում են այն մարդկանց, ովքեր տեղում չեն եղել. մարզպետը՝ հրդեհի շուրջ հակասությունների մասին

Խոսեցնում են այն մարդկանց, ովքեր տեղում չեն եղել. մարզպետը՝ հրդեհի շուրջ հակասությունների մասին

26 Հունվար 2023 14:51
Հայաստանի հակառակորդները Ֆրանսիայի հակառակորդներն են․ Ֆրանսիայի ՆԳ նախարար

Հայաստանի հակառակորդները Ֆրանսիայի հակառակորդներն են․ Ֆրանսիայի ՆԳ նախարար

26 Հունվար 2023 14:39
Գումարտակի հրամանատարին և 9 սպաների մեղադրանք է ներկայացվել. ՔԿ

Պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած երրորդ կարգի հաշմանդամները նույնպես կստանան հատուցում

26 Հունվար 2023 14:24
Որոշակի կայունացում կա. Ավանեսյանը՝ գրիպի տարածման մասին

Որոշակի կայունացում կա. Ավանեսյանը՝ գրիպի տարածման մասին

26 Հունվար 2023 14:10
Ժամանակն է, որ թուրքերը, հայերն ու քրդերը գրկախառնվեն․ Փայլան

Ժամանակն է, որ թուրքերը, հայերն ու քրդերը գրկախառնվեն․ Փայլան

26 Հունվար 2023 13:56
Կվերականգնվի 21 երկրի համար ՀՀ պետական սահմանին մուտքի վիզա ստանալու հնարավորությունը

ՀՀ քաղաքացիները կարող են առանց վիզայի ճանապարհորդել Էմիրություններ

26 Հունվար 2023 13:40
Անահիտ Ավանեսյանը՝ հրդեհից տուժած զինծառայողների առողջական վիճակի մասին

Անահիտ Ավանեսյանը՝ հրդեհից տուժած զինծառայողների առողջական վիճակի մասին

26 Հունվար 2023 13:28
Ապաշրջափակման ուղղությամբ բոլոր միջոցներով աշխատանք է տարվում. Ռուբեն Վարդանյան

Ապաշրջափակման ուղղությամբ բոլոր միջոցներով աշխատանք է տարվում. Ռուբեն Վարդանյան

26 Հունվար 2023 13:15
Հայաստանում գրանցվել է վճարվող աշխատատեղերի բացարձակ ռեկորդ․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանում գրանցվել է վճարվող աշխատատեղերի բացարձակ ռեկորդ․ Նիկոլ Փաշինյան

26 Հունվար 2023 13:03
«Եռաբլուրում» բռնության ենթարկված ծնողներն առերեսվում են Երևանի փոխոստիկանապետի հետ

«Եռաբլուրում» բռնության ենթարկված ծնողներն առերեսվում են Երևանի փոխոստիկանապետի հետ

26 Հունվար 2023 12:50
Ձերբակալվել է 15 զինծառայողների կյանք խլած հրդեհի գործով առաջին անձը․ Գլխավոր դատախազ

Ձերբակալվել է 15 զինծառայողների կյանք խլած հրդեհի գործով առաջին անձը․ Գլխավոր դատախազ

26 Հունվար 2023 12:36
Կառավարության անդամների ճեպազրույցները (ուղիղ)

Կառավարության անդամների ճեպազրույցները (ուղիղ)

26 Հունվար 2023 12:30
Երևանում կանցկացվի ՀՀ-ԵՄ Քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության առաջին բարձր մակարդակի հանդիպում

Երևանում կանցկացվի ՀՀ-ԵՄ Քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության առաջին բարձր մակարդակի հանդիպում

26 Հունվար 2023 12:23
Մինչև վերջին հայը հեռանա ԼՂ-ից․ ո՞րն է Բաքվի պլանը՝ ըստ վարչապետ Փաշինյանի

Մինչև վերջին հայը հեռանա ԼՂ-ից․ ո՞րն է Բաքվի պլանը՝ ըստ վարչապետ Փաշինյանի

26 Հունվար 2023 12:07
Հայ-հնդկական հարաբերություններում նախանշվում են համագործակցության նոր ուղղություններ․ վարչապետ

Հայ-հնդկական հարաբերություններում նախանշվում են համագործակցության նոր ուղղություններ․ վարչապետ

26 Հունվար 2023 11:57
Հիսուն միլիոն դրամ կուղղվի Ջերմուկի՝ սեպտեմբերյան ագրեսիայից տուժած տնտեսվարողներին

Հիսուն միլիոն դրամ կուղղվի Ջերմուկի՝ սեպտեմբերյան ագրեսիայից տուժած տնտեսվարողներին

26 Հունվար 2023 11:40
«Պայթյունավտանգ քաղաքական սադրանք է». ՌՀՄ-ն պահանջել է ազատ արձակել Եկատերինբուրգում կալանավորված հայերին

«Պայթյունավտանգ քաղաքական սադրանք է». ՌՀՄ-ն պահանջել է ազատ արձակել Եկատերինբուրգում կալանավորված հայերին

26 Հունվար 2023 11:26
Կառավարության նիստ (ուղիղ)

Կառավարության նիստ (ուղիղ)

26 Հունվար 2023 11:00
Երևանում ավտովթարի է ենթարկվել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ծառայողական մեքենան

Երևանում ավտովթարի է ենթարկվել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ծառայողական մեքենան

26 Հունվար 2023 10:44
Փոխարժեքները Հայաստանում․ եվրոն ամրապնդվել է դրամի նկատմամբ

Փոխարժեքները Հայաստանում․ եվրոն ամրապնդվել է դրամի նկատմամբ

26 Հունվար 2023 10:21
Նոր մանրամասներ՝ հրդեհի հետևանքով տուժած 3 զինծառայողների վիճակի մասին

Ի՞նչ է պարզվել 15 կյանք խլած հրդեհի գործի նախաքննությամբ. մանրամասներ

26 Հունվար 2023 09:53
Հայտնի է Շիրակի նոր մարզպետի անունը

Հայտնի է Շիրակի նոր մարզպետի անունը

26 Հունվար 2023 09:41
Սպասվում է առանց տեղումների եղանակ

Առաջիկա օրերին տեղումներ կլինեն. ջերմաստիճանը կբարձրանա

26 Հունվար 2023 09:10
ԵԽԽՎ-ն մտահոգված է Ադրբեջանում լրագրողների նկատմամբ բռնությունների և սպառնալիքների աճով
Աշխարհում

ԵԽԽՎ բյուրոն կքննարկի Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ զեկույցի պատրաստումը

27 Հունվար 2023 00:51

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի բյուրոն կքննարկի Լաչինի միջանցքի շրջափակման հարցով զեկույցի պատրաստումը: Այս մասին հայտնել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ...

Կարդալ
Քիմ Քարդաշյանն առանց դիմահարդարման լուսանկար է հրապարակել
Ոճ

Քիմ Քարդաշյանն առանց դիմահարդարման լուսանկար է հրապարակել

26 Հունվար 2023 23:24

Քիմ Քարդաշյանն առանց դիմահարդարման տեսանյութ է հրապարակել սոցիալական ցանցում։ Աստղի արտաքին տեսքը բազմաթիվ արձագանքներ է առաջացրել համացանցի օգտատերերի շրջանում։ Անկեղծ...

Կարդալ
Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2023 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ