Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը հերքում է ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունները: Telegram-ի իր էջում նա անդրադարձել է տարածված այն տեղեկությանը, ըստ որի՝ նա մեկնաբանել է Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի պաշտոնանկությունը:
«Երեկ մի շարք լրատվամիջոցներ, հղում անելով անհայտ Telegram ալիքին, հրապարակել էին իբր իմ գրառումը, որում կային մեկնաբանություններ Վիտալի Բալասանյանի հրաժարականի մասին: Նախագահ Արայիկ Հարությունյանի որոշումները ես չեմ քննարկում և հարգանքով եմ վերաբերվում Վիտալի Բալասանյանի վաստակին։ Ուզում եմ տեղեկացնել, որ այս թեմայով ոչ մի մեկնաբանություն չեմ տվել ո՛չ սոցիալական ցանցերի իմ պաշտոնական էջերում, ո՛չ էլ այլ հարթակներում»,-գրել է Ռուբեն Վարդանյանը:
Ապագայում ապատեղեկատվությունից խուսափելու համար խնդրում եմ հետևել միայն իմ պաշտոնական ռեսուրսներին:
Հիշեցնենք, որ երեկ Վիտալի Բալասանյանն ազատվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։ ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել Արարատ Մելքումյանը։