ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի խաղաղապահների տեղակայումը Ղարաբաղում հնարավոր է միայն հակամարտող երկու կողմերի համաձայնությամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի կորպուսով փոխարինելու մասին խոսքերը։
«Աշխատանքային շփումներ կան տարբեր մակարդակներում։ Իհարկե, այս թեման բազմիցս եղել է օրակարգում։ Բայց պարզ է, որ ցանկացած առաքելություն կարող է ուղարկվել միայն հակամարտության երկու կողմերի համաձայնությամբ»,- ասել է Պեսկովը։
Փաշինյանը հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատի ավարտից հետո կարող է հաջորդել տարածաշրջան միջազգային խաղաղապահ զորախումբ ուղարկելու խնդրանքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։