Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը:
Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 14-18-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 8-10, Արարատյան դաշտում և նրա նախալեռնային շրջաններում՝ 5-7 աստիճանով:
Երևան քաղաքում հունվարի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արցախում այսօր ցերեկը սպասվում է +2-ից +9 աստիճան տաքություն: Հունվարի 16-ի գիշերը սպասվում է 0-ից մինչև -3, ցերեկը՝ +3-ից +10 աստիճան տաքություն: