• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
04 Փետրուար 2023 15:53
  • 396.48
  • 433.59
  • 5.63
  • /home/admin/web/armeniatoday.news/public_html/index.php
-4 °c
Երևան
2 ° Wed
2 ° Thu
3 ° Fri
4 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Ադրբեջանը խճճվել է Լաչինի միջանցքի հարցով իր հայտարարություններում. Միրզոյան

Արտաքին քաղաքական, Արցախ,
20 Հունվար 2023 16:45
ShareShareShare
Наш Telegram
ԶԼՄ-ները հայտնել են Արցախից Հայաստան տեղափոխված քրեական հեղինակությունների մասին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վստահեցնում է, որ Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղ հարաբերությունների հաստատման բանակցությունները երբեք էլ չի դադարեցրել: Նախարարն ընդգծում է, որ  Հայաստանը կառուցողական և բարեխիղճ մոտեցում է ցուցաբերում բանակցային գործընթացին, քանի որ հայկական կողմի վերջնանպատակը տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատումն է:

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով ստեղծված իրավիճակին, իրավիճակի վերաբերյալ ադրբեջանական կողմի կեղծ և իրարամերժ հայտարարություններին, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման գործընթացին և այլ թեմաների:

Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ Հայաստանը կառուցողական և բարեխիղճ մոտեցում է ցուցաբերում բանակցային գործընթացին, նշել է Միրզոյանը՝ պատասխանելով  Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ առկա զարգացումների մասին հարցին: 

«Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի շուրջ բանակցությունները երբեք էլ չի դադարեցրել: Անկախ Լաչինի միջանցքում ադրբեջանական ապօրինի գործողություններից և մոսկովյան հանդիպման հետաձգումից՝ մենք ավելի քան մեկ ամիս առաջ ադրբեջանական կողմին ենք փոխանցել պայմանագրի նախագծի վերաբերյալ մեր նոր առաջարկները և դրանց հիմնավորումները, բայց դեռևս արձագանք չենք ստացել: Այսպիսով, գնդակն այժմ Ադրբեջանի դաշտում է:

Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ Հայաստանը կառուցողական և բարեխիղճ մոտեցում է ցուցաբերում բանակցային գործընթացին, քանի որ մեր վերջնանպատակը տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատումն է: Մենք նաև ականջալուր ենք միջազգային հանրության հորդորներին, և պատրաստ ենք ավելի ինտենսիվ բանակցել»,-նշել է Միրզոյանը։

Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին, Միրզոյանը նշել է, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ հոդվածը, որը կարգավորում է Լաչինի միջանցքի հետ կապված հարցերը, միջանցքի անխափան գործունեության ապահովման հետ կապված Հայաստանի որևէ գործառույթ չի նախատեսում: 

«Միջանցքի բնականոն գործունեությունն ապահովելն Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվությունն է: Իսկ Լեռնային Ղարաբաղի ներքին կյանքի  հետ կապված հարցերը ԼՂ իշխանությունների լուծման տիրույթում են, և այստեղ ևս ՀՀ իշխանությունը գործառույթ չունի:

Հավելեմ միայն, որ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամն արդեն մոտենում է հումանիտար աղետի և միջանցքի անհապաղ չվերագործարկման պարագայում այստեղ միջազգային հանրության, այդ թվում և առաջին հերթին ՄԱԿ-ի մարդասիրական միջամտության ծայրահեղ անհրաժեշտություն կա»,-նշել է նա։

Ըստ ԱԳ նախարարի՝ ադրբեջանական կողմը կարծես թե խճճվել է Լաչինի միջանցքի արգելափակման շուրջ իր խոսույթում: 

«Ադրբեջանը հաճախ պնդում է, որ միջանցքը փակ չէ, ապա ասում, որ միջանցքի արգելափակումը բնապահպանական պատճառներ ունի, ապա, երբ հայտարարվեց, որ խնդրո առարկա ներկայացվող հանքը դադարեցրել է իր գործունեությունը, որպես էկոակտիվիստներ հանդես եկող անձինք պահանջեցին ստուգել միջանցքով անցնող Կարմիր Խաչի մեքենաները և մարդասիրական բեռները, ապա դիմակավորված ներխուժեցին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ տուն՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձող երեխաների փոխադրամիջոցը և ահաբեկեցին երեխաներին: Այժմ այդ գործողությունները պատճառաբանվում են ականների մտացածին տեղափոխմամբ:

Հերթական անգամ ընդգծեմ՝ Հայաստանի Հանրապետությունն ականապատում իրականացրել է միայն ՀՀ ինքնիշխան տարածքում և դա արել է զուտ ինքնապաշտպանական նպատակներով, քանի որ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի է ենթարկվել 2021թ. մայիսին, 2021թ. նոյեմբերին և 2022թ. սեպտեմբերին: Ներկայումս նույնպես, ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ նոր ռազմական ագրեսիայի վտանգը շարունակում է մնալ բարձր:

Այն ականները, որոնք քարոզչական նպատակներով ի ցույց է դնում ադրբեջանական կողմը և հայտարարում թե դրանք 2021թ. արտադրության են ու Լաչինի միջանցքով Հայաստանից Լեռնային Ղարաբաղ են տեղափոխվել վերջերս, իրականում Ադրբեջանի մոտ են հայտնվել 2021-2022թթ. Հայաստանի Հանրապետության նկատմամբ իրականացված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով օկուպացված ՀՀ տարածքից»,-նշել է Միրզոյանը։

Հարին, թե Ադրբեջանի իշխանությունը հայտարարում է, թե միջանցքը բաց է, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հայտարարում են, թե միջանցքը փակ է, ինչը  կարող է միջազգային հանրությանը շփոթության մեջ գցել, Միրզոյանը պատասխանել է, որ նաև դա է պատճառը, որ հայկական կողմն առաջարկում ենք Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի կամ որևէ այլ միջազգային կազմակերպության փաստահավաք խումբ ուղարկել։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Tags: Արարատ ՄիրզոյանԼաչինի միջանցք

Առնչվող Նորություններ

Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր ագրեսիայի պատրվակ է ստեղծում. Փաշինյան

Հայաստանը կարևորում է Շրի Լանկայի հետ հարաբերությունների զարգացումը. վարչապետ

04 Փետրուար 2023 13:38

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Դինեշ Գունավարդենային՝ Անկախության օրվա առթիվ: Այս մասին...

Մեր անելիքներից մեկը Արցախի թեման համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում պահելն է․ Ռուբեն Վարդանյան

04 Փետրուար 2023 13:18

Մեր անելիքներից մեկը Արցախի թեման համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում պահելն է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետնախարար...

Եղանակը Հայաստանում և Արցախում․ երեկոյան սպասվում են տեղումներ

Եղանակը Հայաստանում և Արցախում․ երեկոյան սպասվում են տեղումներ

04 Փետրուար 2023 10:27

Հանրապետության տարածքում փետրվարի 4-ի երեկոյան ժամերին, 5-6-ն առանձին շրջաններում, 7-8-ը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝...

Շոլցը պատմել է, թե ինչպես է քնում իր նախարարների հրաժարականներից հետո

Շոլցը պատմել է, թե ինչպես է քնում իր նախարարների հրաժարականներից հետո

03 Փետրուար 2023 18:23

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ չնայած իր նախարարների բոլոր գործողություններին, ինքը բավականին լավ է քնում և չի ակնկալում,...

Արցախի շրջափակման հետևանքով աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրած քաղաքացիների թիվը հասել է 5100-ի

Արցախի շրջափակման հետևանքով աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրած քաղաքացիների թիվը հասել է 5100-ի

03 Փետրուար 2023 15:31

Արցախի շրջափակման հետևանքով աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրած քաղաքացիների թիվը հասել է 5100-ի։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝...

Ֆրենկ Փալոնը ԱՄՆ-ին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ալիևին

03 Փետրուար 2023 12:29

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը կոչ է արել ԱՄՆ-ին պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Արցախում մարդու իրավունքների խախտումների համար։ Նա...

Ավելին
  • Լուրեր
Փորձագետը գնահատել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման Թուրքիայի ծրագրերի հետևանքները Հայաստանի համար

Փորձագետը գնահատել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման Թուրքիայի ծրագրերի հետևանքները Հայաստանի համար

04 Փետրուար 2023 15:29
Խուզարկել էին ՌԴ քաղաքացուն ու նրա ընկերուհուն և տարել գումար, հեռախոս ու անձնագրերը

Խուզարկել էին ՌԴ քաղաքացուն ու նրա ընկերուհուն և տարել գումար, հեռախոս ու անձնագրերը

04 Փետրուար 2023 14:40
Մոլդովան հույս ունի Ռումինիայի միջոցով Ադրբեջանից գազ ստանալ

Մոլդովան հույս ունի Ռումինիայի միջոցով Ադրբեջանից գազ ստանալ

04 Փետրուար 2023 14:28
Քաղաքացին Եռաբլուրի մուտքի անմխիթար վիճակի մասին է ահազանգել

Քաղաքացին Եռաբլուրի մուտքի անմխիթար վիճակի մասին է ահազանգել

04 Փետրուար 2023 13:45
Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր ագրեսիայի պատրվակ է ստեղծում. Փաշինյան

Հայաստանը կարևորում է Շրի Լանկայի հետ հարաբերությունների զարգացումը. վարչապետ

04 Փետրուար 2023 13:38

Մեր անելիքներից մեկը Արցախի թեման համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում պահելն է․ Ռուբեն Վարդանյան

04 Փետրուար 2023 13:18
ԶԼՄ-ն նշում է Հայաստանի օմբուդսմենի հնարավոր թեկնածուի անունը

ԶԼՄ-ն նշում է Հայաստանի օմբուդսմենի հնարավոր թեկնածուի անունը

04 Փետրուար 2023 12:55
Այգեվան գյուղում բնակվող Քեսաբլյանների ընտանիքում ծնվել է 11-րդ երեխան

Այգեվան գյուղում բնակվող Քեսաբլյանների ընտանիքում ծնվել է 11-րդ երեխան

04 Փետրուար 2023 12:33
Ռոնալդուն սթրեսային վիճակում է․ Ալեքսանդր Գրիգորյան

Ռոնալդուն սթրեսային վիճակում է․ Ալեքսանդր Գրիգորյան

04 Փետրուար 2023 12:17
Էդուարդ Սպերցյանը հայտարարել է Եվրոպայում հանդես գալու ցանկության մասին

Էդուարդ Սպերցյանը հայտարարել է Եվրոպայում հանդես գալու ցանկության մասին

04 Փետրուար 2023 11:51
Բասկով, Գազմանով, Դոլինա, Բիլան, Գալուստյան․ Կանադան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ 38 ֆիզիկական և 16 իրավաբանական անձանց նկատմամբ

Բասկով, Գազմանով, Դոլինա, Բիլան, Գալուստյան․ Կանադան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ 38 ֆիզիկական և 16 իրավաբանական անձանց նկատմամբ

04 Փետրուար 2023 11:30
Փոխարժեքները Հայաստանում. դոլարն ամրապնդվել է դրամի նկատմամբ

Փոխարժեքները Հայաստանում. դոլարն ամրապնդվել է դրամի նկատմամբ

04 Փետրուար 2023 11:04
Հայաստանի ԱԳՆ-ն պարզաբանել է Վրաստան առանց անձնագրի և ԱՄԷ առանց վիզայի մուտքի կարգը

Հայաստանի ԱԳՆ-ն պարզաբանել է Վրաստան առանց անձնագրի և ԱՄԷ առանց վիզայի մուտքի կարգը

04 Փետրուար 2023 10:46
Եղանակը Հայաստանում և Արցախում․ երեկոյան սպասվում են տեղումներ

Եղանակը Հայաստանում և Արցախում․ երեկոյան սպասվում են տեղումներ

04 Փետրուար 2023 10:27
Մայրիկս տեսել է հայրիկիս, մի քանի ամիս անց ամուսնացել են. երիտասարդներն՝ աղի բլիթի խորհրդի մասին

Մայրիկս տեսել է հայրիկիս, մի քանի ամիս անց ամուսնացել են. երիտասարդներն՝ աղի բլիթի խորհրդի մասին

04 Փետրուար 2023 10:00
Մոսկվայի դատարանը կալանավորել է  գործարար Ալբերտ Ավդոլյանից շորթման գործով Telegram-ալիքի ադմինիստրատորին

Մոսկվայի դատարանը կալանավորել է գործարար Ալբերտ Ավդոլյանից շորթման գործով Telegram-ալիքի ադմինիստրատորին

04 Փետրուար 2023 00:14
Հայտնի է դարձել «Գլադիատոր» սիքվելի թողարկման ամսաթիվը

Հայտնի է դարձել «Գլադիատոր» սիքվելի թողարկման ամսաթիվը

03 Փետրուար 2023 22:51

Նախորդ տարվա ընթացքում 76,3 %-ով աճել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի թիվը

03 Փետրուար 2023 22:45
Կալանավորվել է «քրեական հեղինակության»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ․ ՔԿ

Կալանավորվել է «քրեական հեղինակության»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ․ ՔԿ

03 Փետրուար 2023 21:56
ԵՊՀ նախկին ռեկտորի կինն ու դուստրերը ապօրինի գույքի գործով հրավիրվել են դատախազություն

ԵՊՀ նախկին ռեկտորի կինն ու դուստրերը ապօրինի գույքի գործով հրավիրվել են դատախազություն

03 Փետրուար 2023 21:29
Romgaz-ը և SOCAR-ը Ադրբեջանից Ռումինիա գազ մատակարարելու համաձայնագիր կստորագրեն

Բուխարեստն ու Բաքուն ադրբեջանական գազի մատակարարման մասին համաձայնագիր են ստորագրել

03 Փետրուար 2023 21:03
ՌԴ դեսպանն այցելել է Ջերմուկ, ծանոթացել սահմանամերձ հատվածներում առկա իրավիճակին

ՌԴ դեսպանն այցելել է Ջերմուկ, ծանոթացել սահմանամերձ հատվածներում առկա իրավիճակին

03 Փետրուար 2023 20:33
Ադրբեջանի իշխանությունները Շուշին և Բերձորը բնակեցնելու պլանների մասին են հայտարարել

Ադրբեջանի իշխանությունները Շուշին և Բերձորը բնակեցնելու պլանների մասին են հայտարարել

03 Փետրուար 2023 20:27
5 անձ է ձերբակալվել կաշառքի դիմաց զորակոչիկին զինծառայությունից տարկետում տրամադրելու քրգործով

5 անձ է ձերբակալվել կաշառքի դիմաց զորակոչիկին զինծառայությունից տարկետում տրամադրելու քրգործով

03 Փետրուար 2023 19:34
Երուսաղեմում երեք հրեա ծայրահեղականներ փորձել են այրել  հայկական եկեղեցին

Երուսաղեմում երեք հրեա ծայրահեղականներ փորձել են այրել հայկական եկեղեցին

03 Փետրուար 2023 19:26
Դավիթ Առաքելյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար

Դավիթ Առաքելյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար

03 Փետրուար 2023 19:22
Շոլցը պատմել է, թե ինչպես է քնում իր նախարարների հրաժարականներից հետո

Շոլցը պատմել է, թե ինչպես է քնում իր նախարարների հրաժարականներից հետո

03 Փետրուար 2023 18:23
ԵՄ-ն պատրաստ է ընդլայնել Ադրբեջանի հետ համագործակցությունն էներգետիկայի ոլորտում

ԵՄ-ն պատրաստ է ընդլայնել Ադրբեջանի հետ համագործակցությունն էներգետիկայի ոլորտում

03 Փետրուար 2023 18:02
Չավուշօղլուն Հարավային Կովկասում խաղաղության հաստատման շանս է տեսնում

Չավուշօղլուն Հարավային Կովկասում խաղաղության հաստատման շանս է տեսնում

03 Փետրուար 2023 17:25
Դադարեցվել են Էդուարդ Աղաջանյանի լիազորությունները՝ որպես ԱԺ հանձնաժողովի նախագահ

Դադարեցվել են Էդուարդ Աղաջանյանի լիազորությունները՝ որպես ԱԺ հանձնաժողովի նախագահ

03 Փետրուար 2023 17:08
Վրաստանը «Եվրատեսիլ 2023»-ին կներկայացնի հայազգի երգչուհի Իռու Խեչանովան

Վրաստանը «Եվրատեսիլ 2023»-ին կներկայացնի հայազգի երգչուհի Իռու Խեչանովան

03 Փետրուար 2023 15:54
Փորձագետը գնահատել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման Թուրքիայի ծրագրերի հետևանքները Հայաստանի համար
Տարածաշրջան

Փորձագետը գնահատել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման Թուրքիայի ծրագրերի հետևանքները Հայաստանի համար

04 Փետրուար 2023 15:29

Թուրքերին այն ամենն իրականացնելու համար, ինչ իրենց անհրաժեշտ է և մտածված է, պետք է ողջ Անդրկովկասը, հայտարարել է ռուս արևելագետ,...

Կարդալ
Խուզարկել էին ՌԴ քաղաքացուն ու նրա ընկերուհուն և տարել գումար, հեռախոս ու անձնագրերը
Իրավունք

Խուզարկել էին ՌԴ քաղաքացուն ու նրա ընկերուհուն և տարել գումար, հեռախոս ու անձնագրերը

04 Փետրուար 2023 14:40

Փետրվարի 3-ին, ժամը 06.45-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ ժամը 03.00-ի սահմաններում ընկերուհու հետ եղել են...

Կարդալ
Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2023 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ