Աշխարհում կա կոնսենսուս, որ Ադրբեջանն ու Ռուսաստանն են Լաչինի միջանցքի փակման պատասխանատուն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին:
«Աշխարհում, իմ կարծիքով, մեծ հաշվով կա կոնսենսուս, որ, այո, Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի, և որ, այո, Ադրբեջանն ու Ռուսաստանը պատասխանատու են միջանցքի բացման համար»,- պարզաբանել է նա:
Ըստ Սիմոնյանի՝ Հայաստանը չպետք է թույլ տա, որ Լաչինի միջանցքի շրջափակումը սովորական երեւույթ դառնա. «Այս առումով, միգուցե մեզ համար, մեր շրջանառության մեջ այս հարցը ինչ-որ չափով սովորական երևույթ է դարձել, բայց աշխարհի համար դա սովորական բան չի կարող և չի մնա։ Մենք հետամուտ ենք լինում այս հարցում»,- ասաց Սիմոնյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: