Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ 17 մարդ Լեռնային Ղարաբաղից վերադարձել է Հայաստան: Այս մասին Armenia Today-ին ասաց ԿԽՄԿ հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Բոլոր անձինք վերադարձել են ընտանիքների վերամիավորման նպատակներով»,- ասաց Ամատունին, սակայն այլ մանրամասներ չհաղորդեց: