ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը սկանդալային փաստաթուղթ է հրապարակել, որոնք վերաբերում են Երևանի և Բաքվի բանակցություններին: Այդ մասին նա հայտնել է իր Facebook-յան էջում:
Հրապարակվել են փաստաթղթի 2-ից մինչև 5-րդ կետերը:
Փաստաթղթի 2-րդ կետը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բանակցությունների մեկնարկին: 3-րդ կետը Ղարաբաղի և Բաքվի հայերի միջը բանակցությունների մեկնարկի մասին է: 4-րդ կետով սահմանվում է Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների հարցերի շուրջ միջազգային ներառումը:
Հրապարակված փաստաթղթի վերաբերյալ մինչ այս պահը պաշտոնական որևէ արձագանք չկա:
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի առաջարկներն այս փուլում ավարտել և փոխանցել է Բաքվին ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին։ Նա նշել էր, որ փաստաթուղթը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար: Նրա խսքով՝ Վարչապետի խոսքով՝ փաստաթուղթը պետք է պարունակի պայմանավորվածությունների այնպիսի տրամաբանություն, որը կբացառի տևական խաղաղության խաթարման որևէ սցենար։
Արմեն Աշոտյանի կողմից հրապարակված փաստաթղթի հատվածները՝ ստորև: