• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
30 Սեպտեմբեր 2023 16:35
  • 393.4
  • 417.4
  • 4.02
  • /home/admin/web/armeniatoday.news/public_html/index.php
-4 °c
Երևան
2 ° Wed
2 ° Thu
3 ° Fri
4 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Արայիկ Հարությունյանն ազատել է պետնախարար Ռուբեն Վարդանյանին

Արցախ,
23 Փետրուար 2023 16:41
ShareShareShare
Наш Telegram
Արայիկ Հարությունյանն ազատել է պետնախարար Ռուբեն Վարդանյանին
telegram

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ազատել է պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Այս մասին տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն՝ երկրի ղեկավարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետանքով Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը, իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցառումները` ծագող խնդիրները լուծելու ուղղությամբ:

Անդրադառնալով ազատման պատճառների մասին խոսակցություններին՝ նա հերքել է, որ իրեն ստիպել են կայացնել այս որոշումը։

«Ոմանք փորձում այս որոշումը ներկայացնել որպես պայքարի ոգու ջլատում, նույնիսկ կան այնպիսինները, որոնք հայտարարում են, որ սա Ադրբեջանի թելադրանքի կատարում է: Չցանկանալով անդրադառնալ այսպիսի բնութագրությունների հեղինակներին, զերծ մնալով նրանց որակումներ ու գնահատականներ տալուց՝ ընդամենը կասեմ, որ որևէ մեկը չի կարող ավելի մեծ ցավ ապրել այս որոշումից, քան ես»,- ասել է նախագահը:


Նա խիստ անընդունելի է համարել շահարկումները Ադրբեջանի հետ ինտեգրացիայի, պայքարի դադարեցման և այլ հարցերի շուրջ, «դրանք դավաճանական հարվածներ են հենց Արցախի ժողովրդին», նշել է նա:

Հարությունյանը շեշտել է, որ Վարդանյանի նշանակումից հետո փոխվել է երկրի արտաքին մարտահրավերները։

«Քանի որ գրեթե չորս ամիս առաջ ես ինքս եմ նշանակել պարոն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնում, ապա պետք է ընդգծեմ, որ այն ժամանակվա և ներկա իրավիճակները մեծապես տարբերվում են և՛ արտաքին, և՛ ներքին առումներով»,- շեշտել է Հարությունյանը:


Նա հիշեցրել է, որ Վարդանյանի նշանակումն իր միտքն է եղել ու ի շահ Արցախի։

«Ես իմ քայլերն ու որոշումները, բացի Արցախի ժողովրդից ու պետական մարմիններից, որևէ մեկի հետ չեմ քննարկում և չեմ համաձայնեցնում»,- ընդգծել է նախագահը։

Նա պատմել է, որ Ռուբեն Վարդանյանը ըմբռնումով է մոտեցել իր դիրքորոշմանը, ընդունելով, որ ամեն դեպքում իրավիճակին ամենախորը տիրապետում է ինքը, ի պաշտոնե տեղեկացված է առավելագույն չափով և տեղեկատվության համակողմանի ու խորը գնահատականները առավել ամբողջական կարող են տրվել իր կողմից:

«Ցավոք, Ռուբեն Վարդանյանի պաշտոնավարմանն ընդամենը օրեր անց հաջորդեց Արցախի շրջափակումը, որը գրեթե չեզոքացրեց այն բոլոր ծրագրերը, որոնք պետք է իրագործվեին նրա և կառավարության կողմից»,- ասել է նա:


Նախագահը բարձր է գնահատել այս ընթացքում Վարդանյանի ջանքերը թե՛ Արցախի վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացման և թե՛ շրջափակման ընթացքում ներքին բազմաթիվ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ:

Նա վստահություն է հայտնել, որ Վարդանյանը մնալու է Արցախում և իր ակտիվ հասարակական գործունեությամբ բազմապատկելու է Արցախի զարգացմանն ուղղված իր ջանքերը:

Նա նաև հաստատել է, որ Վարդանյանի հետ ընկերական հարաբերությունների մեջ է։

«Մեր անձնական հարաբերությունները մնում են բարձր մակարդակի վրա, և ես մեծապես կարևորում եմ պետական մարմինների ու պաշտոնյաների ակտիվ համագործակցությունը պարոն Վարդանյանի և նրա գլխավորած կազմակերպությունների հետ, քանի որ նա հայրենիքի նվիրյալ է և գիտակցում է Արցախի արժեքը ողջ հայ ժողովրդի համար»,- ասել է նա:

Խոսելով արտաքին քաղաքական կուրսի շուրջ նախագահի և Ռուբեն Վարդանյանի տարաձայնությունների վերաբերյալ շահարկումներին, ապա նշեց, որ երկուսի ռազմավարական նպատակն էլ Արցախի հայկական, անկախ ու անվտանգ ապագան է, երկուսն էլ ունեն նույն ընկալումը Արցախի ժողովրդի կենսական շահերի ու կարմիր գծերի վերաբերյալ:

«Մեր կարճաժամկետ մոտեցումներն ունեն որոշակի մարտավարական տարբերություններ, որոնց հիմքում ընկած են մեր ընկալումների տարբերությունները որոշակի գործոնների վերաբերյալ, այդ թվում՝ աշխարհի ու տարածաշրջանի խիստ անկանխատեսելի անկայունությունը, կարմիր գծերի պաշտպանության մեթոդները, հայկական ռեսուրսների ու լծակների կիրառման արդյունավետությունը, աշխարհաքաղաքական դերակատարների շահերի ու լծակների ազդեցությունը»,- ասել է Արցախի նախագահը:

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը պետնախարարի պաշտոնում նշանակվել է անցած տարվա նոյեմբերի 4-ին։ Դրանից մեկ ամիս անց Ադրբեջանը «բնապահպանական պատճառաբանություններով ամբողջությամբ շրջափակվեց Ացախը։ Ավելի ուշ լրատվամիջոցները հայտնեցին Արցախի նախագահի և պետնախարարի միջև առկա տարաձայնությունների մասին։ Իսկ Իլհամ Ալիևը հայտնեց, որ Բաքուն Ղարաբաղի ներկայացուցիչների հետ բանակցություններ կսկսի այն բանից հետո, երբ Վարդանյանը կհեռանա այնտեղից։ Իսկ երեկ պետնախարարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը հայտարարեց, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարական չի տա ու Արցախից չի հեռանա։

 

telegram
Tags: ԱզատումներԱրայիկ ՀարությունյանՌուբեն Վարդանյան

Առնչվող Նորություններ

Մեծ Բրիտանիան ԿԽՄԿ-ին 1 միլիոն ֆունտ սթերլինգ կտրամադրի ԼՂ-ում մարդասիրական նպատակներով

30 Սեպտեմբեր 2023 15:45

Մեծ Բրիտանիան 1 միլիոն ֆունտ սթերլինգ կտրամադրի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակին աջակցելու համար, հայտնում է բրիտանական...

Քայլերթ՝ ի աջակցություն Ադրբեջանի կողմից ապօրինի առևանգվածների (ուղիղ)

Քայլերթ՝ ի աջակցություն Ադրբեջանի կողմից ապօրինի առևանգվածների (ուղիղ)

30 Սեպտեմբեր 2023 15:20

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են Դավիթ Բաբայանի ձերբակալման մասին

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են Դավիթ Բաբայանի ձերբակալման մասին

30 Սեպտեմբեր 2023 15:13

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Արցախի նախագահի խորհրդական և հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ, Հանրապետության նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի ձերբակալության մասին։ Այլ մանրամասներ...

Կիպրոսի ԱԳՆ-ն դիտարկել է ԼՂ-ից տեղահանվածներին իրենց երկրում տեղավորելու հնարավորությունը

Կիպրոսի ԱԳՆ-ն դիտարկել է ԼՂ-ից տեղահանվածներին իրենց երկրում տեղավորելու հնարավորությունը

30 Սեպտեմբեր 2023 12:59

Կիպրոսի ԱԳՆ-ն հայտարարել է, որ դիտարկում է Լեռնային Ղարաբաղից ներքին տեղահանվածներին երկրում տեղավորելու հնարավորությունը, հաղորդում են կիպրական լրատվամիջոցները։ «Կիպրոսի կառավարությունը...

Շտապօգնության 13 բրիգադ է հասել Ստեփանակերտ՝ հենաշարժողական խնդիրներ ունեցողներին ՀՀ տեղափոխելու

Շտապօգնության 13 բրիգադ է հասել Ստեփանակերտ՝ հենաշարժողական խնդիրներ ունեցողներին ՀՀ տեղափոխելու

30 Սեպտեմբեր 2023 12:45

Ստեփանակերտում այժմ մնացել է 15 հաշմանդամ քաղաքացի, որոնց տեղափոխելու համար արդեն ուղարկվել են շտապօգնության մեքենաներ, «Հումանիտար կենտրոնի» ուղիղ եթերում առողջապահության...

Արցախից Հայաստան բռնի տեղահանվել է 100 417 անձ, հաշվառվել է 81 139-ը. Բաղդասարյան

Արցախից Հայաստան բռնի տեղահանվել է 100 417 անձ, հաշվառվել է 81 139-ը. Բաղդասարյան

30 Սեպտեմբեր 2023 12:29

Ընդհանուր առմամբ Արցախից Հայաստան է եկել 100 417 անձ, որից 81 139-ը հաշվառված է, «Հումանիտար կենտրոնի»ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ...

Ավելին
  • Լուրեր

Մեծ Բրիտանիան ԿԽՄԿ-ին 1 միլիոն ֆունտ սթերլինգ կտրամադրի ԼՂ-ում մարդասիրական նպատակներով

30 Սեպտեմբեր 2023 15:45
Քայլերթ՝ ի աջակցություն Ադրբեջանի կողմից ապօրինի առևանգվածների (ուղիղ)

Քայլերթ՝ ի աջակցություն Ադրբեջանի կողմից ապօրինի առևանգվածների (ուղիղ)

30 Սեպտեմբեր 2023 15:20
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են Դավիթ Բաբայանի ձերբակալման մասին

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են Դավիթ Բաբայանի ձերբակալման մասին

30 Սեպտեմբեր 2023 15:13
Թուրքիայում շուտով կավարտվեն Kizilelma ԱԹՍ-ի փորձարկումները․ Էրդողան

Թուրքիայում շուտով կավարտվեն Kizilelma ԱԹՍ-ի փորձարկումները․ Էրդողան

30 Սեպտեմբեր 2023 14:40
ԱԹՍ-ներ արտադրող Bayraktar-ը նախատեսում է 1,5 տարում Ուկրաինայում ավարտել նոր գործարանի կառուցումը

ԱԹՍ-ներ արտադրող Bayraktar-ը նախատեսում է 1,5 տարում Ուկրաինայում ավարտել նոր գործարանի կառուցումը

30 Սեպտեմբեր 2023 14:17
Ադրբեջանի ԱԳՆ-ն նոտա է հղել Ռուսաստանին

Արդարադատության միջազգային դատարան կներկայացնենք Հայաստանի հայցի վերաբերյալ մեր դիրքորոշումը․ Ադրբեջանի ԱԳՆ

30 Սեպտեմբեր 2023 13:29
Կիպրոսի ԱԳՆ-ն դիտարկել է ԼՂ-ից տեղահանվածներին իրենց երկրում տեղավորելու հնարավորությունը

Կիպրոսի ԱԳՆ-ն դիտարկել է ԼՂ-ից տեղահանվածներին իրենց երկրում տեղավորելու հնարավորությունը

30 Սեպտեմբեր 2023 12:59
Շտապօգնության 13 բրիգադ է հասել Ստեփանակերտ՝ հենաշարժողական խնդիրներ ունեցողներին ՀՀ տեղափոխելու

Շտապօգնության 13 բրիգադ է հասել Ստեփանակերտ՝ հենաշարժողական խնդիրներ ունեցողներին ՀՀ տեղափոխելու

30 Սեպտեմբեր 2023 12:45
Արցախից Հայաստան բռնի տեղահանվել է 100 417 անձ, հաշվառվել է 81 139-ը. Բաղդասարյան

Արցախից Հայաստան բռնի տեղահանվել է 100 417 անձ, հաշվառվել է 81 139-ը. Բաղդասարյան

30 Սեպտեմբեր 2023 12:29
Արտակ Բեգլարյանն Ալիևին առաջարկում է դելիմիտացիա անել նաև Արցախի սահմանները

Արցախում մնացել է առավելագույնը մի քանի հարյուր մարդ. մեծ մասը պաշտոնյաներ են. Բեգլարյան

30 Սեպտեմբեր 2023 12:15
Աշխարհում

Մեծ Բրիտանիան ԿԽՄԿ-ին 1 միլիոն ֆունտ սթերլինգ կտրամադրի ԼՂ-ում մարդասիրական նպատակներով

30 Սեպտեմբեր 2023 15:45

Մեծ Բրիտանիան 1 միլիոն ֆունտ սթերլինգ կտրամադրի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակին աջակցելու համար, հայտնում է բրիտանական...

Կարդալ
Քայլերթ՝ ի աջակցություն Ադրբեջանի կողմից ապօրինի առևանգվածների (ուղիղ)
Արցախ

Քայլերթ՝ ի աջակցություն Ադրբեջանի կողմից ապօրինի առևանգվածների (ուղիղ)

30 Սեպտեմբեր 2023 15:20

Կարդալ
 

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2023 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ