Ես նույնպես ոգևորված չեմ ՌԴ որոշ պաշտոնյաների հայտարարություններով և անթույլատրելի եմ համարում, երբ «ահաբեկչին» և «ահաբեկչի թիրախին» դնում են նույն հարթության վրա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Սակայն, ըստ Սարգսյանի, նախօրեին եղավ ՌԴ ՊՆ-ի հասցեական հայտարարությունը։ «Իսկ ուրիշ ավելի հստակ հայտարարություններ եղա՞ն։ Մեր տարածաշրջանում կա ԵՄ հատուկ ներկայացուցիչ, իսկ նա ինչ ասե՞ց»-հարցադրում արեց Սարգսյանը։
Սարգսյանի դիտարկմամբ ամեն ինչ պետք է դիտարկել համեմատության մեջ։ «Լա՛վ, ռուս խաղաղապահներին քննադատում ենք, բայց կա՞ մի երկիր, որ պատրաստ է խաղաղապահներ բերել։ Եթե չկա, ինչո՞ւ են ավել-պակաս խոսում։ Իսկ Լեռանյին Ղարաբաղի Հանրապետությունն ի վիճակի է դիմակայել Ադրբեջանին առանց խաղաղապահների։ ՀՀ-ն վաղուց իրեն չի համարում անվտանգության երաշխավոր. ուրեմն անհրահեշտությւոն է խաղաղապահների գոյությունը»,-հայտարարեց Սարգսյանը։
Հիշեցնենք, որ մարտի 5-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է արձակել ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվեսիայի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, կա մեկ վիրավոր: Զոհված ծառայողներն են փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը: