Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպքի մասին:
«Հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել Մարտունու շրջանում։ Տուժածներ չկան», – ասվում է գերատեսչության մարտի 30-ի տեղեկագրում։
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը՝ ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ, տվյալ փաստի առնչությամբ քննություն է անցկացնում:
Մարտի 30-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր ադրբեջանցի զինվորականների կողմից Մարտունու շրջանի բնակիչների 3 գնդակոծության մասին: