Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի երկու խախտման մասին:
«Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի երկու խախտում։ Տուժածներ չկան», – ասվում է գերատեսչության մարտի 31-ի տեղեկագրում։
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ, տվյալ փաստերի վերաբերյալ քննություն է անցկացնում:
Մարտի 30-ին Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր նաև Արցախի Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտման մասին: