ՌԴ ՊՆ-ն հայտնել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի 4 խախտման մասին։
Ապրիլի 12-ին գերատեսչության տեղեկատվական ամփոփագրի համաձայն՝ Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի չորս խախտում:
Նշվում է, որ տուժածներ չկան, ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ, տվյալ փաստերի վերաբերյալ քննություն է անցկացնում: