Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 23-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 20-22-ը, 24-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Այս մասին տեղեկացնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Երևան քաղաքում ապրիլի 23-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 20-22-ը, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Արցախում այսօր ցերեկն սպասվում է 22-ից 27 աստիճան տաքություն, ապրիլի 21-ի գիշերը +11-ից +14, գիշերը +16-ից +21 աստիճան տաքություն։