Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 7-9-ը, 10-ին առանձին շրջաններում, 11-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Այս մասին տեղեկանում ենք ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 7-9-ը՝ հատկապես ցերեկային ժամերին, կնվազի 5-8 աստիճանով։
Երևան քաղաքում մայիսիի 7-11-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։
Արցախում այսօր ցերեկն սպասվում է 20-ից 25 աստիճան տաքություն։ Մայիսի 8-ի գիշերը սպասվում է +9-ից +13 աստիճան տաքություն, ցերեկը՝ 23-ից 27 աստիճան տաքություն։