«Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ, ՊԲ նախկին նախարար և ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի կողմնակիցները պահանջում են նշանակել նրան Արցախի Հանրապետության պետնախարար և հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի դրույթները՝ տալ նրան համապատասխան լիազորություններ։ Այս պահանջը նրանք հնչեցրել են այսօր Բաբայանի հրավիրած հանրահավաքում։
Ելույթ ունենալով հանրահավաքում, Բաբայանը հորդորեց ներկաներին կես ժամ սպասել, ապա վճռական քայլեր ձեռնարկել, այդ թվում՝ փակել կառավարական շենքերի մուտքերը։
Մանրամասները՝ տեսանյութում։