Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 28-ի ցերեկը, հունիսի 1-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 29-31-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում մայիսի 28-29-ի կեսօրից հետո, 30-31-ը սպասվում է, հունիսի 1-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Արցախում մայիսի 28-ի ցերեկն սպասվում է 27-ից +31 աստիճան տաքություն, մայիսի 29-ի գիշերն սպասվում է +17-ից +20, ցերեկը՝ +29-ից +34 աստիճան տաքություն։ Մայիսի 30-ին, 31-ին և հունիսի 1-ին ջերմաստիճանն Արցախում էապես չի փոխվի։