Արցախի Հանրապետության Սահմանադրության 98-րդ հոդվածի համաձայն՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով:
Հարությունյանը հրաժարական տալու որոշման մասին հայտարարել էր օգոստոսի 31-ին։ «Որոշումը կայացրել է երկու օր առաջ՝ հաշվի առնելով վերջին շաբաթների շփումները բոլոր ներքին ու արտաքին դերակատարների և լայն հանրության հետ։ Սա իմ ունեցած տվյալների վերլուծության արդյունքների հիման վրա կշռադատված որոշում է՝ կայացված բացառապես իմ կողմից»,- ասել էր Հարությունյանը:
Ավելի վաղ նա հրամանագիր էր ստորագրել Գուրգեն Ներսիսյանին Հանրապետության պետնախարարի պաշտոնից ազատելու և այս պաշտոնում Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանին նշանակելու մասին։
Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը, մեկնաբանելով նախագահի հրաժարականի լուրերը, մատնանշել էր, որ Հարությունյանն ու իր ողջ թիմը սպառել են իրենց քաղաքական ներուժը։