• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
24 Սեպտեմբեր 2023 16:02
  • 387.24
  • 411.87
  • 4.03
  • /home/admin/web/armeniatoday.news/public_html/index.php
-4 °c
Երևան
2 ° Wed
2 ° Thu
3 ° Fri
4 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Լեմկինի ինստիտուտը Արցախի ժողովրդի ցեղասպանության ռիսկի վերաբերյալ զեկույց է հրապարակել

Արցախ,
06 Սեպտեմբեր 2023 15:56
ShareShareShare
Наш Telegram
Լեմկինի ինստիտուտը Արցախի ժողովրդի ցեղասպանության ռիսկի վերաբերյալ զեկույց է հրապարակել
telegram

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի միջազգային ինստիտուտի Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ցեղասպանության ռիսկի վերաբերյալ հրատապ զեկույց է հրապարակել։

«Մենք հրապարակել ենք արտահերթ զեկույցի նախագիծ՝ կապված Արցախի և Հայաստանի սահմանների երկայնքով Ադրբեջանի շրջափակման ծանր հետևանքների և ռազմական բաղադրիչի ավելացման հետ։ Մենք խորապես մտահոգված ենք տեղի ունեցածով և կարծում ենք, որ այն, ինչ տեղի է ունենում, ցեղասպանություն է։ Միջազգային հանրությունը կարող է կանխել Հայոց երկրորդ ցեղասպանությունը, սակայն պետք է համարձակ և արագ գործի,-նշվել է
X-ում (նախկին Twitter):

«Ադրբեջանի կողմից թուրքական զենքի լայն կիրառումը վկայում է երկու երկրների միջև շարունակվող համագործակցության մասին։ Նշվածը վկայում է նաև, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին Արցախն օկուպացնելու քաղաքականության հարցում։ Հաշվի առնելով նշվածը՝ Արցախը չի կարող ընդգրկվել Ադրբեջանի կազմում, քանի որ նրանց քաղաքական համակարգերն անհամատեղելի են»,- ասվում է զեկույցում:

Զեկույցի հեղինակները հիշեցնում են, որ 2020 թվականի առաջին 9 ամիսներին Թուրքիան Ադրբեջանին վաճառել է 123 մլն դոլարի զենք, ընդ որում՝ կեսից ավելին 44 -օրյա պատերազմից մեկ ամիս առաջ։

Զեկույցում ասվում է, որ պատերազմի ավարտը և ռուս խաղաղապահների տեղակայումը Լեռնային Ղարաբաղում խաղաղություն չբերեցին տարածաշրջան. աշխարհաքաղաքական տուրբուլենտությունը պահպանվում է, ադրբեջանական ԶՈւ-ն շարունակում է սպառնալ Արցախի բնակչությանը՝ պարբերաբար խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և ապօրինաբար արգելափակելով Լաչինի միջանցքը։

Ինստիտուտի զեկույցում հիշատակվել է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հայտարարությունը, որը Լաչինի միջանցքի արգելափակումը ցեղասպանության ակտ էր անվանել։

Ինստիտուտը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար 2022 թվականի նոյեմբերին կոչ էր արել Արցախի հետ կապված խնդիրներն ուսումնասիրելու միջազգային հանձնաժողովի ստեղծել: 2023 թվականի հունվարին ինստիտուտը դիմել է ԱՄՆ-ի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդներին՝ կոչ անելով լրջորեն վերաբերվել Արցախի ժողովրդին սպառնացող ցեղասպանության վտանգին՝ ընդգծելով, որ «աշխարհը չի կարող իրեն ևս մեկ Հայոց ցեղասպանություն թույլ տալ»։

2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։

telegram
Tags: ԱրցախԼեմկինի ինստիտուտ

Առնչվող Նորություններ

ՀՀ կառավարությունից արձագանքել են Արցախի ժողովրդի տեղահանության խնդրին

Արցախից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքները խաղաղապահների ուղեկցությամբ կտեղափոխվեն ՀՀ

24 Սեպտեմբեր 2023 13:25

Արցախի Հանրապետությունից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ կտեղափոխվեն ՀՀ, հայտարարել են Արցախի Հանրապետության կառավարությունում։ «Կիրականացվի վերջին ռազմական...

ԼՂ-ում էթնիկ զտումների դեպքում պատասխանատվությունը կընկնի Ադրբեջանի և խաղաղապահ զորախմբի վրա․ Փաշինյան

ԼՂ-ում էթնիկ զտումների դեպքում պատասխանատվությունը կընկնի Ադրբեջանի և խաղաղապահ զորախմբի վրա․ Փաշինյան

24 Սեպտեմբեր 2023 13:06

ԼՂ-ում էթնիկ զտումների դեպքում պատասխանատվությունը կընկնի Ադրբեջանի և խաղաղապահ զորախմբի վրա, իր ուղերձի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Եթե...

Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ուղերձով (ուղիղ)

Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ուղերձով (ուղիղ)

24 Սեպտեմբեր 2023 12:00

Շտապօգնության 23 մեքենա Հայաստան են տեղափոխում ԼՂ 23 քաղաքացու

Շտապօգնության 23 մեքենա Հայաստան են տեղափոխում ԼՂ 23 քաղաքացու

24 Սեպտեմբեր 2023 11:24

Կարմիր խաչի ուղեկցությամբ ՀՀ-ից շտապօգնության 23 մեքենա անցել է Հակարիի կամուրջը, նրանք Հայաստան են տեղափոխում Արցախում ծանր և ծայրահեղ ծանր...

Սենատոր Գարի Փիթերսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Լաչինի միջանցք

Սենատոր Գարի Փիթերսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Լաչինի միջանցք

24 Սեպտեմբեր 2023 11:14

Ամերիկացի սենատոր Գարի Փիթերսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Լաչինի (Բերձորի) միջանցք, X-ում (նախկին Twitter) գրել է սենատորը։ «Լեռնային Ղարաբաղում իրավիճակը...

Եղանակը Հայաստանում և Արցախում՝ սեպտեմբերի 24-ից 28-ը

24 Սեպտեմբեր 2023 10:58

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 26-ին առանձին շրջաններում, 24-25-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում նաև մառախուղ,...

Ավելին
  • Լուրեր
Բացահայտել և կանխել է իշխանությունը յուրացնելու դեպք․ ԱԱԾ

Բացահայտել և կանխել է իշխանությունը յուրացնելու դեպք․ ԱԱԾ

24 Սեպտեմբեր 2023 14:19
Արտարժույթի փոխարժեքները՝ հայաստանյան բանկերում

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ սեպտեմբերի 24-ին

24 Սեպտեմբեր 2023 14:00
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու հայ ժողովրդի ինքնիշխանությանը և անվտանգությանը. Բլինքենը շնորհավորել է Անկախության օրվա առթիվ

ԱՄՆ-ը Ադրբեջանին կոչ է անում պաշտպանել քաղաքացիական բնակչությանը․ Բլինքեն

24 Սեպտեմբեր 2023 13:40
ՀՀ կառավարությունից արձագանքել են Արցախի ժողովրդի տեղահանության խնդրին

Արցախից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքները խաղաղապահների ուղեկցությամբ կտեղափոխվեն ՀՀ

24 Սեպտեմբեր 2023 13:25
ԼՂ-ում էթնիկ զտումների դեպքում պատասխանատվությունը կընկնի Ադրբեջանի և խաղաղապահ զորախմբի վրա․ Փաշինյան

ԼՂ-ում էթնիկ զտումների դեպքում պատասխանատվությունը կընկնի Ադրբեջանի և խաղաղապահ զորախմբի վրա․ Փաշինյան

24 Սեպտեմբեր 2023 13:06

Հայաստանի դաշնակիցները ՀՀ-ի անկախությունը կասկածի տակ դնող հայտարարություններ են անում․ Փաշինյան

24 Սեպտեմբեր 2023 12:55
Ես ՀՀ վարչապետն եմ, առաջնորդում եմ անկախության պաշտպանության շարժումը․ Փաշինյան

Ես ՀՀ վարչապետն եմ, առաջնորդում եմ անկախության պաշտպանության շարժումը․ Փաշինյան

24 Սեպտեմբեր 2023 12:44
Ադրբեջանի հաջորդ նպատակը կարող է լինել Հայաստանին ստիպողաբար արտատարածքային միջանցք պարտադրելը․ Միրզոյան

Ադրբեջանի հաջորդ նպատակը կարող է լինել Հայաստանին ստիպողաբար արտատարածքային միջանցք պարտադրելը․ Միրզոյան

24 Սեպտեմբեր 2023 12:13
Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ուղերձով (ուղիղ)

Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ուղերձով (ուղիղ)

24 Սեպտեմբեր 2023 12:00
Շտապօգնության 23 մեքենա Հայաստան են տեղափոխում ԼՂ 23 քաղաքացու

Շտապօգնության 23 մեքենա Հայաստան են տեղափոխում ԼՂ 23 քաղաքացու

24 Սեպտեմբեր 2023 11:24
Բացահայտել և կանխել է իշխանությունը յուրացնելու դեպք․ ԱԱԾ
Իրավունք

Բացահայտել և կանխել է իշխանությունը յուրացնելու դեպք․ ԱԱԾ

24 Սեպտեմբեր 2023 14:19

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել և կանխել է իշխանությունը յուրացնելու դեպք, հայտնում են ԱԱԾ-ից։ «Նշվում է, որ նախաքննության ընթացքում կատարված...

Կարդալ
Արտարժույթի փոխարժեքները՝ հայաստանյան բանկերում
Տարածաշրջան

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ սեպտեմբերի 24-ին

24 Սեպտեմբեր 2023 14:00

Սեպտեմբերի 24-ին բանկերը և փոխանակման ԱՄՆ դոլարը գնում են նվազագույնը 382, առավելագույնը՝ 386.50 դրամով, վաճառում՝ նվազագույնը 390 դրամով, առավելագույնը՝ 392.50...

Կարդալ
 

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2023 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ