ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ-ի կողմից մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի կապակցությամբ։ Նա կրկին կոչ արել բացել Լաչինի միջանցքը, հայտնել Է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը:
«Պետքարտուղարը կրկնել է մարդասիրական, առևտրային եւ ուղևորափոխադրումների համար Լաչինի միջանցքը կրկին բացելու ԱՄՆ-ի կոչը՝ միաժամանակ ընդունելով Ադրբեջանից լրացուցիչ երթուղիների կարևորությունը»,-ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
«Բլինքենն ընդգծել է երկխոսության և փոխզիջման անհրաժեշտության մասին։ Նա խոստացել է, որ ԱՄՆ-ի հետագայում ևս կաջակցի խաղաղության շուրջ գործընթացին»,-նշվում է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։