ՀՀ ՊՆ-ն հանդես է եկել հաղոևդագրություններով՝ անդրադառնալով ՀՀ սահմանային իրավիճակին, ինչպես նաև ադրբեջանական կողմի պնդումներին, տեղեկանում ենք ՀՀ ՊՆ կայքից։
Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետությունում սկսված լայնամասշտաբ հարձակման ֆոնին ՀՀ ՊՆ-ում հայտարարել են, որ Ժամը 14:00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ սահմաններին հարաբերականորեն կայուն է։
«Ինչպես նախորդիվ, այնպես էլ այժմ ադրբեջանական պաշտոնական հաղորդագրություններում և ԶԼՄ-ներում շարունակում է տեղ գտնել այն կեղծ պնդումը, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղում առկա են ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա և անձնակազմ:
ՀՀ ՊՆ-ն բազմիցս, այժմ ևս հայտարարում է, որ ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղում բանակ չունի«»,-հավելել են ՀՀ ՊՆ-ից։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Oգտագործվում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Ստեփանակերտի զանգվածային հրետակոծության մասին հայտնել էին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի բնակիչները։