Երևանում արդեն երրորդ օրն է՝ ի աջակցություն Արցախի բողոքի գործողություններ են։ Ակցիաների մասնակիցները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Այս պահին մայրաքաղաքի մի շարք փողոցներ փակ են։ Մի շարք հատվածներում բախումներ են եղել։
Նշենք, որ ժամը 18։00-ին Հանրապետության հրապարակում սպասվում է հանրահավաք։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
Նույն օրը Երևանի Հանրապետության հրապարակում սկսվել էր բողոքի ակցիա, որի մասնակիցները Հայաստանի իշխանություններից պահանջում էին տեր կանգնել Արցախի պաշտպանությանը, ինչպես նաև կոչ էին արել երկրում իշխանափոխություն իրականացնել։ Ավելի ուշ բախումներ էին տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև, որոնց ընթացքում ոստիկաններն օգտագործել են խլացուցիչ նռնակներ։ Նույն օրը Երևանի Հանրապետության հրապարակում սկսվել էր բողոքի ակցիա, որի մասնակիցները Հայաստանի իշխանություններից պահանջում էին տեր կանգնել Արցախի պաշտպանությանը, ինչպես նաև կոչ էին արել երկրում իշխանափոխություն իրականացնել։ Ավելի ուշ բախումներ էին տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև, որոնց ընթացքում ոստիկաններն օգտագործել են խլացուցիչ նռնակներ։
Սեպտեմբերի 20-ին ևս բախումներ էին եղել ցուցարարների և ոստիկանների միջև։
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին: Պայմանավորվածության պայմաններն են՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։ Ըստ համաձայնության՝ սեպտեմբերի 21-ին հանդիպում է կազմակերպվելու Եվլախում։ Բաքուն ևս հաստատել է սեպտեմբերի 21-ին Եվլախում Ստեփանակերտի ներկայացուցիչների հետ հանդիպելու պայմանավորվածությունը։