ՌԴ ՊՆ-ն հայտնել է խաղաղապահների վերահսկողության ներքո Արցախի զինվորականների կողմից սպառազինության և ռազմական տեխնիկայի հանձնման գործընթացի շարունակման մասին, տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից։
Գերատեսչության տվյալներով՝ սեպտեմբերի 24-ի դրությամբ հանձնվել է վեց միավոր զրահատեխնիկա, ավելի քան 1200 միավոր հրաձգային զենք, հակատանկային միջոցներ, շուրջ 130 հազար զինամթերք:
Նշվում է, որ ռուս խաղաղապահների կողմից ապահովվել է մարդասիրական բեռների առաքումը ԼՂ խաղաղ բնակչությանը։ Ընդհանուր առմամբ, առաքվել է 125 տոննա պարենամթերք և 65 տոննա վառելանյութ։ Հայտնել են նաև, որ ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրում շարունակում է մնալ 715 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 402 երեխա։